![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cc/RIAN_archive_510848_Interplanetary_station_Luna_1_-_blacked.jpg/640px-RIAN_archive_510848_Interplanetary_station_Luna_1_-_blacked.jpg&w=640&q=50)
Լունա 1
From Wikipedia, the free encyclopedia
Լունա-1, այլ անվանումներ Մեչտա (ռուս.՝ Мечта: Երազանք) և E-1 No.4, առաջին տիեզերական սարքն էր, որ հաղթահարեց երկրորդ տիեզերական արագության սահմանը, դուրս եկավ Երկրի ուղեծրից, անցավ Լուսնի մոտով, և դարձավ Արեգակի արբանյակ։ Լունա-1-ը Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի առաջին հաջողված առաքելությունն էր։ Նախատեսված էր, որ սարքը պետք է բախվի Լուսնի մակերևույթին։
![]() | |
Կազմակերպություն | ![]() |
---|---|
Այլ нանվանումներ | Е-1 № 4, «Մեչտա» |
COSPAR ID | 1959-012A[1] |
NSSDCA ID | 1959-012A |
SCN | 00112 |
Ուղեծրի տեսակ | heliocentric orbit? |
Պտույտի ժամկետ | 450 օր[2] |
Գործարկման ամսաթիվ | 1959 հունվարի 2[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Լունա[1] |
Զանգված | 361,3 կգ[1] |
Կառավարման համակարգի սխալի արդյունքում կրող հրթիռի վերին աստիճանի գործարկման պահի սխալանքի արդյունքում կայանը չկարողացավ բախվել Լուսնին, և անցավ նրանից 5,900 կմ (ավելին քան երեք անգամ մեծ քան Լուսնի շառավիղն է) հեռավորության վրա։ Լունա-1 կայանը դարձավ առաջին մարդու կողմից ստեղծված օբյեկտը, որը հասավ հելիոկենտրոն ուղեծիր և անվանվեց «Արհեստական մոլորակ 1»[3], ինչպես նաև Մեչտա (Երազանք)։ Լունա-1-ը նաև անվանվում է «Առաջին տիեզերանավ»[3]։