սերբ ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Լուկա Յովիչ (սերբ.՝ Лука Јовић, դեկտեմբերի 23, 1997[1][2], Լոզնիցա, Մաչվանսկի օկրուգ, շրջան Սերբիայում, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Մադրիդի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։
Յովիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Սերբիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 23, 1997[1][2] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Լոզնիցա, Մաչվանսկի օկրուգ, շրջան Սերբիայում, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն | ||
Հասակ | 182 սմ | ||
Քաշ | 85 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռեալ Մադրիդ | ||
Համար | 18 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2014 | Ցրվենա Զվեզդա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2016 | Ցրվենա Զվեզդա | 42 | (12) |
2016 | Բենֆիկա B | 18 | (4) |
2016-2019 | Բենֆիկա | 2 | (0) |
2017-2019 | → Այնտրախտ Ֆրանկֆուրտ | 49 | (25) |
2019 | Այնտրախտ Ֆրանկֆուրտ | 5 | (0) |
2019-ներկա | Ռեալ Մադրիդ | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2012-2013 | Սերբիա Մ16 | 12 | (10) |
2013-2015 | Սերբիա Մ17 | 19 | (16) |
2015 | Սերբիա Մ18 | 1 | (1) |
2014-2016 | Սերբիա Մ19 | 13 | (10) |
2016 | Սերբիա Մ20 | 1 | (0) |
2015-ներկա | Սերբիա Մ21 | 16 | (7) |
2018-ներկա | Սերբիա | 6 | (2) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Յովիչը Ցրվենա Զվեզդայի ակադեմիայի սան է[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի մայիսի 28-ին՝ փոխարինման մտնելով Վոյվոդինայի դեմ խաղում[6]։ Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ 16 տարեկան, 5 ամսական և 1 օրական հասակում դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Ցրվենա Զվեզդայի կազմում[7][8]։ 2015 թվականի մարտի 14-ին Յովիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սպարտակ Սուբոտիցայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[9]։ Ապրիլի 9-ին նա դուբլ ձևակերպեց Բորաց Չաչակի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[10]։ 2015 թվականի մայիսի 17-ին Յովիչը 3 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Ցրվենա Զվեզդայի հետ։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 2-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի Կայրաթի դեմ խաղում[11]։ Ցրվենա Զվեզդայի առաջին թիմի կազմում Յովիչը անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
2016 թվականի փետրվարին Յովիչը 4․5 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց մարտի 20-ին՝ փոխարինելով Պիցցիին Բոավիշտայի դեմ խաղում[13]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց ապրիլի 13-ին՝ Բավարիայի դեմ հանդիպման 89-րդ րոպեին փոխարինելով Էլիզեուին[14][15]։
2017 թվականի հունիսին Յովիչը 2 տարվա վարձավճարով տեղափոխվեց Այնտրախտ Ֆրանկֆուրտ[16][17]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Գերմանիայի գավաթի Էրնդտեբրյուկի դեմ խաղում[18]։ Իր առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց սեպտեմբերի 16-ին՝ Աուգսբուրգի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[19]։ 2017-18 մրցաշրջանում Յովիչը անցկացրեց դարձավ 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 27 խաղերում[20]՝ օգնելով Այնտրախտին հաղթել Գերմանիայի գավաթը[21][22] և զբաղեցնել 8-րդ հորիզոնականը առաջնությունում[23]։
2018 թվականի օգոոստոսի 12-ին Յովիչը փոխարինման մտավ Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[24], սակայն Այնտրախտը պարտվեց 5-0 հաշվով[25][26]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում խփեց սեպտեմբերի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[27]։ Հոկտեմբերի 7-ին Յովիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հոֆենհայմի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[28]։ Հոկտեմբերի 19-ին նա դարձավ պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով 5 գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 1 խաղում՝ հասնելով այս արդյունքին Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում[29][30][31]։ Նոյեմբերի 2-ին սերբը 2 գոլային փոխանցում տվեց Շտուտգարտի դեմ խաղում[32]։ Նոյեմբերի 11-ին Յովիչը դուբլ ձևակերպեց Շալկե 04-ի դեմ խաղում[33]։ Դեկտեմբերի 19-ին նա 2 գոլ խփեց Մայնցի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[34]։
2019 թվականի փետրվարի 24-ին Յովիչը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հանովերի դեմ խաղում՝ օգնելով Այնտրախտին հաղթել 3-0 հաշվով[35]։ Մարտի 14-ին սերբը խփեց Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Ինտեր Միլանի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[36]։ Ապրիլի 17-ին Այնտրախտը գնեց Յովիչի լրիվ տրանսֆերը՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[37][38]։ Մայիսին նա խփեց թիմի միակ գոլերը Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակչի Չելսիի դեմ խաղերում, սակայն Այնտրախտը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[39][40]։ 2018-19 մրցաշրջանում Յովիչը անցկացրեց 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև ընդգրկվելով Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[41][42]։
2019 թվականի հունիսի 4-ին Յովիչը 6 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Մադրիդի հետ[43][44][45]։ Ակումբը նրա համար վճարեց 60 միլիոն եվրո[46][47][48]։
Յովիչը ներկայացրել է Սերբիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2014 թվականին նա մինչև 19 տարեկանների կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[49]։ Առաջնությունում Յովիչը անցակցրեց 3 հանդիպում[50]՝ դառնալով 1 գոլի հեղինակ[51], սակայն Սերբիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Պորտուգալիային[52]։
2018 թվականի հունիսի 1-ին Յովիչը ընդգրկվեց Սերբիայի ազգային հավաքականի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[53][54]։ Ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց հունիսի 4-ին՝ փոխարինելով Ալեքսանդար Միտրովիչին Չիլիի դեմ ընկերական խաղում[55]։ Աշխարհի առաջնությունում Յովիչը խաղադաշտ դուրս եկավ միայն Բրազիլիայի դեմ խաղում[56][57], իսկ Սերբիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը իր խմբում[58]։
Իր առաջին գոլը Սերբիայի հավաքականի կազմում Յովիչը խփեց 2019 թվականի մարտի 20-ին՝ Գերմանիայի դեմ ընկերական խաղում[59][60]։
2019 թվականի հուլիսի 18-ի դրությամբ[61]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ցրվենա Զվեզդա | 2013–14 | Սուպեր Լիգա | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | — | 1 | 1 | |
2014–15 | 22 | 6 | 2 | 0 | 0 | 0 | 24 | 6 | ||||
2015–16 | 19 | 5 | 2 | 1 | 2 | 0 | 23 | 6 | ||||
Ընդհանուր | 42 | 12 | 4 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 48 | 13 | ||
Բենֆիկա B | 2015–16 | Սեգունդա Լիգա | 7 | 2 | — | 7 | 2 | |||||
2016–17 | 11 | 2 | 11 | 2 | ||||||||
Ընդհանուր | 18 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 4 | ||
Բենֆիկա | 2015–16 | Պրիմեյրա Լիգա | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2016–17 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | ||
Ընդհանուր | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 4 | 0 | ||
Այնտրախտ Ֆրանկֆուրտ | 2017–18 | Բունդեսլիգա | 22 | 8 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 9 |
2018–19 | 32 | 17 | 1 | 0 | 14 | 10 | 1 | 0 | 48 | 27 | ||
Ընդհանուր | 54 | 25 | 6 | 1 | 14 | 10 | 1 | 0 | 75 | 36 | ||
Ռեալ Մադրիդ | 2019–20 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 116 | 41 | 10 | 2 | 17 | 10 | 2 | 0 | 145 | 53 |
2019 թվականի հուլիսի 18-ի դրությամբ[61]
Սերբիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 3 | 0 |
2019 | 3 | 2 |
Ընդհանուր | 6 | 2 |
Ցրվենա Զվեզդա
Բենֆիկա
Այնտրախտ Ֆրանկֆուրտ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.