ֆրանսիացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Լուկաս Բրավո (ֆր.՝ Lucas Bravo, մարտի 26, 1988[1], Նիս, Ծովափնյա Ալպեր[2][3]), ֆրանսիացի դերասան և մոդել, ով Լիլի Քոլինզի հետ Netflix-ի «Էմիլին Փարիզում» ռոմանտիկ կատակերգությունում կատարել է գլխավոր դերերից մեկը․ խոհարար Գաբրիելը, որը Էմիլիի հարևանն է և սիրելին[5][6]։
Լուկասը Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի թոշակի անցած Դանիել Բրավոյի և երգչուհի Եվա Բրավոյի որդին է[7]։ Միջնակարգ կրթություն ստացել է Նյոյի սյուր Սենում գտնվող Lycée Pasteur-ում[8]։
Լիլի Քոլինզի հետ Netflix-ի «Էմիլին Փարիզում» ռոմանտիկ կատակերգությունում կատարել է գլխավոր դերերից մեկը․ խոհարար Գաբրիելը, ով Էմիլիի հարևանն է և սիրելին[5][6]։ Նշվում է, որ Բրավոն նախապատրաստվել է խոհարարի դերը կատարելու համար, քանի որ նա նախկինում ռեստորանում խոհարարություն է արել[9]։
Բրավոն ներայումս նկարահանվում է «Տիկին Հարիսը գնում է Փարիզ» ֆիլմում՝ Լեզլի Մենվիլի, Իզաբել Հափերթի և Ջեյսոն Իսաաքսի հետ, ֆիլմի ռեժիսորը Էնթնի Ֆաբիանն է, հիմնված է Փոուլ Գալիքոյի համանուն նովելի վրա[10][11]։
Բրավոն նաև պրոֆեսիոնալ մոդել է, որին Փարիզում ներկայացնում է Viva գործակալությունը[12]։
Որպես դերասան Բրավոն նախկինում հայտնվել է Անտուան Մուֆլայի 2014 թվականի ֆրանսիական կատակերգություն-դրամայում՝ «La Crème de la crème», որի ռեժիսորը Քիմ Չապիրոն է[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.