From Wikipedia, the free encyclopedia
Նեել Լուի էժեն Ֆելիքս (ֆր.՝ Louis Eugène Félix Néel, նոյեմբերի 22, 1904[1][2][3][…], 3rd arrondissement of Lyon, Լիոն[4] - նոյեմբերի 17, 2000[1][3][5][…], Բրիվ-լա-Գայարդ[4]), ֆրանսիացի ֆիզիկոս, Փարիզի Գիտությունների Ակադեմիայի անդամ (1953), ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1958), 1964-1966 թվականներից եղել է տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միության նախագահ։ Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, ԳՖՀ-ի և այլ երկրների ու աշխարհի մի շարք գիտական ընկերությունների արտասահմանյան անդամ։ 1970 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։
Նեելը ծնվել է 1904 թվականի նոյեմբերի 22-ին Լիոնում։ 1928 թվականին ավարտել է Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցը։ 1937-1945 թվականներին Ստրասբուրգի և 1945 թվականից եղել է Գրենոբլի համալսարանների պրոֆեսոր։ 1957 թվականից եղել է Գրենոբլի միջուկային կենտրոնի և 1958 թվականից Պոլիտեխնիկական ինստիտուտի տնօրեն։
Նեելի աշխատանքները վերաբերում են մագնիսականության տեսությանը։ 1932-ին ենթադրել է հակաֆեռոմագնիսների գոյությունը և դրանց մագնիսական կառուցվածքի նկարագրման համար մուծել են թացանցերի հասկացությունը։ 1936 թվականին կանխավ գուշակել է հակաֆեռոմագնիսների մագնիսական հատկությունների ուժեղ անիզոտրոպությունը։ Բացատրել է ֆերիտների հիմնական հատկությունները՝ մոլեկուլային դաշտի տեսությունը կիրառելով մագնիսական ենթացանցերի մոդելի համար։ Նեելի անունով է կոչվել հակաֆեռոմագնիսական վիճակի անցման ջերմաստիճանը (Նեելի կետ)։ Հետազոտել է նաև նույնանուն մանր մասնիկներից կազմված համակարգերի հատկությունները, գերմագնիսականության պրոբլեմը և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.