From Wikipedia, the free encyclopedia
Լուիջի (Ալոիզի) Գալվանի (իտալ.՝ Luigi Galvani, սեպտեմբերի 9, 1737[1][2][3][…], Բոլոնիա, Պապական մարզ[4][2][5] - դեկտեմբերի 4, 1798[1][2][3][…], Բոլոնիա[4]), իտալացի անատոմ և ֆիզիոլոգ, էլեկտրաֆիզիոլոգիայի հիմնադիր։ Սովորել է Բոլոնիայի համալսարանում, այնտեղ էլ հետագայում դասավանդել է բժշկագիտություն։
Լուիջի Գալվանի իտալ.՝ Luigi Galvani | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1737[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ[4][2][5] |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1798[1][2][3][…] (61 տարեկան) |
Մահվան վայր | Բոլոնիա[4] |
Գերեզման | Corpus Domini, Bologna |
Քաղաքացիություն | Պապական մարզ |
Կրթություն | Բոլոնիայի համալսարան (1759) |
Մասնագիտություն | անատոմ, ֆիզիկոս, բժիշկ, համալսարանի դասախոս և գյուտարար |
Աշխատավայր | Բոլոնիայի համալսարան |
Ամուսին | Լյուսիա Գալեացի Գալվանի[6] |
Luigi Galvani Վիքիպահեստում |
1771-ից ուսումնասիրել է էլեկտրականության առաջացումը կենդանի օրգանիզմներում։ Հետազոտել է անշարժացված գորտի մկանների կծկման ընդունակությունը էլեկտրական հոսանքի ազդեցության ներքո։ Դիտել է մկանների կծկումը՝ դրանք նյարդերի կամ ողնուղեղի հետ մետաղով միացնելիս, ուշադրություն դարձրել այն բանի վրա, որ մկանը կծկվում է երկու տարբեր մետաղների հետ միաժամանակյա շփումից, ապացուցել, որ մկանը կծկվում է նաև անմիջապես նյարդին միանալիս։
Գալվանիի փորձերը նպաստեցին հոսանքի նոր աղբյուրի՝ գալվանական էլեմենտի հայտնագործմանը։ 1791-ին հրատարակել է «Մկանային շարժման ժամանակ էլեկտրականության ուժի մասին տրակտատ»–ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.