իտալացի մաթեմատիկոս From Wikipedia, the free encyclopedia
Լուիջի Բիանկի (իտալ.՝ Luigi Bianchi, հունվարի 18, 1856[1][2][3][…], Պարմա, Պարմայի դքսություն[2][4][5] - հունիսի 6, 1928[1][2][3][…], Պիզա, Տոսկանա, Իտալիա[2][4]), իտալացի մաթեմատիկոս, հայտնի է դիֆերենցիալ երկրաչափության մասին իր աշխատանքներով։ Մասնավորապես, նրա անունով են կոչվում Ռիմանովի կորության Բիանկայի առաջին և երկրորդ նույնականությունները, ինչպես նաև Լիի հանրահաշվի Բիանկայի դասակարգումը։
Լուիջի Բիանկին ծնվել է 1856 թվականի հունվարի 18-ին Պարմայում (Էմիլիա Ռոմանիա, Իտալիա)։ Նրա հայրը` Ֆրանչեսկո Սավերիո Բիանկին, նույն թվականին նշանակվում է Պարմայի համալսարանի քաղաքացիական իրավունքի պրոֆեսոր, հետագայում` իրավաբանական ֆակուլտետի դեկան (1868-1873) և Պարմայի քաղաքապետ (1869)։ Լուիջիի ավագ եղբայրը` Ֆերդինանդոն, գնացել է հոր հետքերով և ուսումնասիրել քաղաքացիական իրավունք[12]։
1873 թվականին Լուիջի Բիանկին ընդունվում է Պիզայի բարձրագույն կանոնավոր դպրոց և սկսում ուսումնասիրել մաթեմատիկա։ Նրա ուսուցիչներն են եղել Էնրիկո Բետտին և Ուլիսս Դինին։ 1877 թվականին Լուիջին գերազանցությամբ ավարտում է Բարձրագույն կանոնավոր դպրոցը և պաշտպանում դիսերտացիա վերադիր մակերևույթների մասին։ Բիանկին շարունակում է աշխատել Պիզայում մինչև 1879 թվականը, այնուհետև որոշ ժամանակ աշխատում է Մյունխենում և Գյոթինգենում (Ֆելիքս Կլայնի հետ միասին)[12]։
1881 թվականին Լուիջի Բիանկին նշանակվում է Պիզայի Բարձրագույն կանոնավոր դպրոցի պրոֆեսոր։ Նա նաև եղել է Պիզայի համալսարանի պրոֆեսոր, որտեղ դասավանդել է դիֆերենցիալ, պրոյեկտիվ և անալիտիկ երկրաչափություն[12]։
1886 թվականին Լուիջի Բիանկին ամուսնանում է։ Հետագայում նրանց ընտանիքում ծնվեցին հինգ որդիներ[12]։
1887 թվականին Բիանկին դառնում է դեյ Լինչեյի ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, 1893 թվականին ընտրվում է ակադեմիկոս։ 1911 թվականի դեկտեմբերի 10-ից Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից-անդամ էր ֆիզիկա-մաթեմատիկական բաժանմունքի գծով (մաթեմատիկական գիտությունների կարգով)[13]։ Նա եղել է նաև Լոնդոնի մաթեմատիկական ընկերության և մի շարք այլ ընկերությունների պատվավոր անդամ։ Երկար ժամանակ եղել է Annali di Matematica pura ed applicata ամսագրի խմբագիրը[12]։
Լուիջի Բիանկայի հիմնական աշխատանքները կապված են դիֆերենցիալ երկրաչափության հետ։ Նրա անունով են կոչվում Ռիմանովի կորության Բիանկայի առաջին և երկրորդ նույնականությունները, ինչպես նաև Լիի հանրահաշվի Բիանկայի դասակարգումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.