From Wikipedia, the free encyclopedia
Լուիզա Գեգա (ալբ․՝ Luiza Gega, նոյեմբերի 5, 1988[1], Okshtun i Madh, Ալբանիա[2]), ալբանացի թեթև ատլետ, ով հանդես է գալիս վազք միջին տարածությունում (800, 1500 և 3000 մետր) և ստիպլ-չեյս մարզաձևերում. այդ կատեգորիաներից յուրաքանչյուրում դարձել է Ալբանիայի ռեկորդակիր։ Տիրանայի մարզական համալսարանի շրջանավարտ է (գիտությունների մագիստրոս)։
Լուիզա Գեգա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | Luiza Gega |
Ազգություն՝ | ալբանացի |
Մասնագիտացում՝ | թեթև ատլետ |
Երկիր՝ | Ալբանիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 5, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | Դիբարի շրջան, Ալբանիա |
Մարզիչ(ներ)՝ | Տաուլանտ Ստերմասի |
Հասակ՝ | 158 սմ |
Քաշ՝ | 50 կգ |
2010 թվականի Եվրոպայի առաջնության երրորդ լիգայի մրցություններում հաղթել է իր երկու վազքատարածություններում՝ դառնալով հայրենի երկրի միակ ներկայացուցիչը, որ մրցանակի է արժանացել առաջնությունում։ Լուիզա Գեգան մասնակցել է 2011 թվականի Եվրոպայի՝ շինության ներսում անցկացվող առաջնությանը, որը տեղի է ունեցել Փարիզում։ 800 մետր տարածությունում իր նախնական վազքը նա ավարտել է վերջինը, սակայն սահմանել է անձնական ռեկորդ։
2011 թվականի Ալբանիայի առաջնությունում ազգային ռեկորդներ է սահմանել 800 մետր (2.02,94) և 3000 մետր խոչընդոտներով (9.54,72) վազքատարածություններում։ Նույն թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում ստիպլ-չեյս վազքատարածությունն անցել է 10.02,88 վայրկյանում՝ դառնալով երկրորդը երրորդ լիգայում։ 1500 մետր վազքատարածությունում նա գրավել է առաջին տեղը (4.19,50)։ Այդ մրցանակային տեղերի կրկին միակն էին Ալբանիայի համար։
Բալկանների թեթև ատլետիկայի առաջնությունում՝ 2011 թվականի հուլիսի 2-ին, Լուիզա Գեգան ոսկե մեդալի է արժանացել 1500 մետր վազքատարածությունում՝ սահմանելով անձնական ռեկորդ (4.14,22)[3]: Հաջորդ օրը երկրորդ տեղն է գրավել ստիպլ-չեյսում[4]։
Լուիզա Գեգան 2011 թվականին Շենչժենում անցկացվող ամառային Ունիվերսիադայի ժամանակ 800 մետր վազքատարածությունում հասել է կիսաեզրափակիչ, որտեղ դարձել է յոթերորդը՝ ցույց տալով 2.04,13 արդյունք[5]։
2011 թվականի աշխարհի առաջնությունում, որ անցկացվում էր Դեգուում, Լուիզա Գեգուն Ալբանիայի միակ ներկայացուցիչն էր[6]։ 800 մետր տարածությունում նախնակա վազքի ժամանակ նա եղել է հինգերորդը (2.03,21), ինչը նրան թույլ չի տվել շարունակել մասնակցությունը։
2012 թվականի ձմեռային մրցաշրջանում Լուիզա Գեգան Բալկանների առաջնությունում հաղթել է 1500 մետր վազքատարածությունում՝ սահմանելով Ալբանիայի նոր ռեկորդ (4.10,75)[7]: Սակայն աշխարհի՝ շինության ներսում անցկացվող առաջնությունում, որ նույնպես տեղի է ունեցել Ստամբուլում, ցույց է տվել 4.13,45 արդյունք, ինչի պատճառով չի կարողացել մասնակցել եզրափակչին։
2014 թվականի աշխարհի՝ շինության ներսում անցկացվող առաջնությունում գրավել է յոթերորդ տեղը (4.08,24)[8]:
2015 թվականի մայիսի 15-ին Դոհայում անցկացվող Ադամանդե լիգայի առաջնությունում Լուիզա Գեգան թարմացրել է ազգային ռեկորդը 1500 վազքատարածությունում (4.02,63)[9]:
Լուիզա Գեգան մասնակցել է 2015 թվականի Եվրոպական խաղերի թիմային առաջնությանը, որ անցկացվում էր Բաքվում. այդտեղ նա հաղթել է 1500 մետր վազքատարածությունում՝ սահմանելով Եվրոպայի խաղերի ռեկորդ՝ 4.11,58[10], իսկ 800 մետր վազքատարածությունում զբաղեցրել է երկրորդ տեղը (2.02,36)[11]:
2015 թվականի աշխարհի առաջնությունում, որ անցկացվում էր Պեկինում, նախընտրական փուլում գրավել է 21-րդ տեղը և դուրս մնացել մրցությունից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.