From Wikipedia, the free encyclopedia
Լորին Նոել Հիլ (անգլ.՝ Lauryn Noelle Hill, մայիսի 26, 1975[1][2], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]), ամերիկացի երգչուհի, The Fugees խմբի վոկալիստ, ով 25 տարեկանում արժանացել է ութ Գրեմմի մրցանակի[6]։
Լորին Հիլ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Lauryn Noelle Hill |
Ծնվել է | մայիսի 26, 1975[1][2] (49 տարեկան) Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[3] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | սոուլ, հիփ հոփ, նեո սոուլ[4], ռիթմ էնդ բլյուզ և ռեգգի |
Մասնագիտություն | դերասանուհի, հեղինակ-կատարող, երաժիշտ, կոմպոզիտոր, ռեփեր, հեռուստատեսային դերասանուհի, կիթառահար, դաշնակահարուհի, կինոդերասանուհի, երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, ստուդիական երաժիշտ և կինոռեժիսոր |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ[4] և Ակուստիկ կիթառ |
Լեյբլ | Columbia Records, Island Records և Ruffhouse Records? |
Կրթություն | Columbia High School? |
Անդամակցություն | Fugees |
Ամուսին | Rohan Marley? |
Պարգևներ | |
Կայք | mslaurynhill.com |
Lauryn Hill Վիքիպահեստում |
Ծնվել է 1975 թվականի մայիսի 26-ին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Իսթ Օրենջ քաղաքում[7]։ Նա և իր նախկին ընկեր Ռոհան Մառլին (Բոբ Մառլիի որդին) հինգ երեխա ունեն[8]։ 2011 թվականի հուլիսի 23-ին այլ տղամարդուց որդի է ունեցել[8][9]։
The Fugees-ի մեծ հաջողությունից հետո 1996-1997 թվականներին խմբի անդամների կարծիքները հետագա գործունեության մասին բաժանվում են։ Նրանք անցնում են սոլո նախագծերի, որոնցից ամենահաջողը դարձավ Լորինի «The Miseducation of Lauryn Hill» ալբոմը, որի բոլոր երգերը նա հիմնականում ինքնուրույն գրում և արտադրում է։ Ըստ քննադատների, այս ալբոմը կոտրում է ռեփի, սոուլի և ռեգգիի ժանրերի միջև սահմանները, ինչպես նաև նկատում են ընդհանուր վինտաժային զգացողություն և բազմաթիվ հղումներ 1960-ականների երաժշտությանը։
Այս ալբոմի շնորհիվ 1999 թվականին Լորինը դառնում է առաջին կին արտիստը, ով առաջադրվում է Գրեմմի մրցանակաբաշխության միաժամանակ տասը անվանակարգերում՝ հաղթելով դրանցից հինգը։ Ալբոմը դարձել է նեո սոուլ ժանրում առաջինը, որը արժանացել է Գրեմմի մրցանակաբաշխության «Տարվա ալբոմ» մրցանակին։ Սուր սոցիալական թեմայով գրված «Doo Wop (That Thing)» երգը դարձավ առաջինը հիփ հոփի պատմության մեջ, որը դեբյուտ կատարեց Billboard Hot 100 չարթի առաջին հորիզոնականում։ Հաջորդ տարի նա ձայնագրվել է այնպիսի լեգենդար արտիստների հետ, ինչպիսիք են Կառլոս Սանտանա («Supernatural») և Արետա Ֆրանկլինը («A Rose Is Still a Rose»)։ Երեք տարի անց թողարկվում է նրա «MTV Unplugged No. 2.0» համերգային ալբոմը[10]։
Լորինի հայտնիութանը և կարիերայի աճին նպաստել է նաև 1993 թվականի «Գործիր քույրիկ 2. Վերադարձ դեպի սովորություն» (Sister Act 2: Back in the Habit) ֆիլմում նկարահանումը, որտեղ նա կատարել է երգչուհի դառնալ երազող դպրոցական Ռիտա Ուոթսոնի դերը։
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1991 | «Ինչպես կպտտվի աշխարհը» | Կիռա Ջոնսոն (հեռուստատեսություն, կրկնվող) |
1992 | «Հիմա և այստեղ» | Անանուն (հեռուստատեսություն, մեկ սերիա) |
1993 | «Բլրի արքան» | Վերելակի օպերատոր |
1993 | «Գործիր քույրիկ 2. Վերադարձ դեպի սովորություն» | Ռիտա Լյուիս Ուոթսոն |
1996 | «ABC Afterschool Specials» | Մալիկա (հեռուստատեսություն, մեկ սերիա) |
1997 | «Ռեստորան» | Լեսլի |
1997 | «Hav Plenty» | Դեբրա (կամեո) |
2014 | «Բռնության մասին» | Պատմող |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.