From Wikipedia, the free encyclopedia
Լովրո Մայեր (խորվ.՝ Lovro Majer, հունվարի 17, 1998[1][2], Զագրեբ, Խորվաթիա)[3][4], խորվաթ ֆուտբոլիստ, ֆրանսիական «Ռեն» ակումբի և Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Քաղաքացիությունը | Խորվաթիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 17, 1998[1][2] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիա | ||
Հասակ | 1,76 մետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լովրո Մայերը ծնվել է Զագրեբում, 1998 թվականին։ Նրա հայրը ծագումով եղել է Ուգլյան կղզու Պրեկո գյուղից[5][6]։ Մայերը ֆուտբոլային կարիերան սկսել է Զագրեբի «Դինամո Զագրեբ» ակումբում։ 12 տարեկանում նա հեռացել է այդ ակումբից և մեկ տարի անց միացել Զագրեբի «Լոկոմոտիվի» երիտասարդական ակումբին։ Մինչ այդ նա հանդես է եկել «Դուբրավա» և «Տրնյե» ակումբների պատանեկան կազմում[7]։
2016 թվականի հունիսի 30-ին նա իր նորամուտն է նշել «Լոկոմոտիվի» հիմնական կազմում՝ Անդորրայի «Ունիո Էսպորտիվա Սանտա Կոլոմա» ակումբի դեմ խաղում։ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլում խորվաթ ֆուտբոլիստը 76-րդ րոպեին փոխարինել է ալբանացի կիսապաշտպան Էրոս Գրեզդային[8]։ Նույն թվականի սեպտեմբերի 11-ին Մայերը խփել է իր պրոֆեսիոնալ մակարդակի առաջին գոլը՝ «Սլավեն Բելուպո» ակումբի դեմ արտագնա խաղում։
Մայերը դուբլի հեղինակ է դարձել «Դինամո Զագրեբի» դեմ արտագնա խաղում․ նրա ակումբը 4-1 հաշվով հաղթել է, ինչը երկաթուղայիններ համար 28 փորձից պատմական առաջին հաղթանակն էր «Դինամոյի» նկատմամբ[9][10]։
2018 թվականի հունիսի 8-ին Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Մայերը արժանացել է «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակին՝ 2017-2018 թվականների մրցաշրջաններում իր ելույթների համար[11]։ «Լոկոմոտիվում» պաշտոնավարման ընթացքում ֆուտբոլիստով հետաքրքրվել են «Նյուքասլ Յունայթեդն» ու «Սամպդորիան»։
2018 թվականի հունիսի 27-ին Մայերը պաշտոնապես պայմանագիր է կնքել «Դինամո Զագրեբի» հետ և ընտրել 10 համարի մարզաշապիկը[12][13][14]։ Հուլիսի 27-ին «Դինամոյի» կազմում իր դեբյուտի ժամանակ նա վնասել է կոճը և ստիպված է եղել վիրահատության ենթարկվել[15]։ Այդ պատճառով նա բաց է թողնել մրցաշրջանի առաջին կեսը[16][17]։
Այնուամենայնիվ, Մայերը շատ հնարավորություններ չի ստացել ակումբում մարզիչ Նենադ Բյելիցայի օրոք։ Դրա հիմնական պատճառը պայմանավորված էր նրա թիմակից Դանի Օլմոյի խաղով, որը խաղում էր նույն դիրքում[18][19][20][21][22]։
2021 թվականի օգոստոսի 26-ին Մայերը 12 միլիոն եվրոյով հնգամյա պայմանագիր է կնքել Լիգա 1-ում հանդես եկող «Ռենի» հետ[23][24][25]։ Աշնանը Մայերը հաստատվել է որպես թիմի հիմնական անդամ։ Նոյեմբերի 7-ին Լիոնի դեմ խաղում խորվաթ ֆուտբոլիստը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող[26]։
Լովրո Մայերը Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2017 թվականի մայիսի 28-ին՝ խաղալով վերջին երեք րոպեները Մեքսիկայի դեմ ընկերական խաղում[27]։
2019 թվականի հունիսի 7-ին նա ընդգրկվել է Խորվաթիայի ֆուտբոլի երիտասարդական մարզիչ Նենադ Գրաչանի հայտացուցակում՝ ՈՒԵՖԱ-ի մինչև 21 տարեկանների Եվրո 2019-ին մասնակցելու համար։ Նա խմբային փուլում խաղացել է մեկ խաղ՝ Անգլիայի հետ՝ ոչ-ոքի։ Հետագայում Խորվաթիան դուրս է մնացել խմբային փուլից[28][29]։
2021 թվականի մարտի 9-ին նա կրկին ընդգրկվել է Իգոր Բիշանի հայտացուցակում՝ ՈՒԵՖԱ-ի մինչև 21 տարեկանների Եվրո 2021-ի խմբային փուլին մասնակցելու համար։
2021 թվականի նոյեմբերի 11-ին Մայերը խփել է իր առաջին երկու գոլերը ազգային հավաքականի կազմում, 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերի ժամանակ[30]։ 2022 թվականի նոյեմբերի 9-ին Լովրո Մայերը ընդգրկվել է Խորվաթիայի 26 հոգուց բաղկացած վերջնական հայտացուցակում՝ 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերին մասնակցելու համար.[31]։ Խմբային փուլում Լովրո Մայերը Կանադայի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։ Բրազիլիայի դեմ քառորդ եզրափակչում նա 11 մետրանոցից գոլ է խփել։ Այդ խաղում Խորվաթիան հաղթել է 4:2 և դուրս եկել կիսաեզրափակիչ[32]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.