From Wikipedia, the free encyclopedia
Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիան (ԼԱԱԼ, անգլերեն՝ Los Alamos National Laboratory կամ LANL), ազգային գիտնական կենտրոն է ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում։ Նրա նախկին անվանումներից են եղել Վայր Վայ (Site Y), Լոս Ալամոս լաբորատորիա (Los Alamos Laboratory), և Լոս Ալամոսի Գիտական լաբորատորիա (Los Alamos Scientific Laboratory)։ Լաբորատորիան աշխարհի ամենամեծ գիտական և տեխնոլոգիայի հաստատություններից է, որ բազմակարգ ուսումնասիրություն է վարում ազգային անվտանգության, տիեզերքի, նորացող էներգիայի, բժշկության, նանոտեխնոլոգիայի, և գերհաշվարկման բնագավառներում։
Los Alamos National Laboratory | |
---|---|
Հիմնադրվել է՝ | 1943 թվականին |
Տնօրեն՝ | Մայքլ Ռ. Անաստասիո |
Վայր՝ | Լոս Ալամոս, Նյու Մեքսիկո, ԱՄՆ |
Բյուջե՝ | $2.2 բիլիոն |
Միսիա՝ | Ազգային անվտանգություն և հիմնական գիտություն |
Անձնակազմ՝ | 12,500 |
Տարածք՝ | 93 քառակուսի կիլոմետր |
Ուսանողներ՝ | 700 |
Գործածվում է՝ | Կալիֆորնիայի Համալսարան Բեքտել ընկերություն BWX Տեխնոլոգիաներ Washington Group International (Լոս Ալամոս Ազգային Անվտանգություն ՍՊԸ օրինական անվան ներքո) |
Ցանցակայք | lanl.gov |
Լաբորատորիան ամենամեծ հիմնարկություն և ամենամեծ գործատուն է հյուսիսային Նյու Մեքսիկոյում, մոտավորապես 12,500 աշխատողնենրով գումարած մոտ 3,300 կապալառու անձնակազմով։ Ավելին, մոտ 120 Ամերիկայի Միացյալ Նահանգների Էներգիայի նախարարության ծառայողներ կամ լաբորատորիայում։ Լաբորատորիայի տեխնիկական աշխատողների մոտավորապես մեկ երրորդը ֆիզիկոսներ են, մեկ չորրորդ ճարտարագետներ, մեկ վեցերրորդը քիմիկոսներ և նյութագետներ, և մյուսները աշխատում են մաթեմատիկայում և հաշվողական գիտությունում, կենսաբանությունում, երկրագիտությունում, և այլ բնագավառներում։ Պրոֆեսիոնալ գիտնականները և ուսանողները նաև այցելում են լաբորատորիան նրա գիտական նախագծերում մասնակցելու համար։ Աշխատողները նաև համագործակցում են համալսարանների և արդյունաբերության հետ թե հիմնական և թե կիրառական հետազոտության մեջ՝ ապագայի համար ռեսուրսներ զարգացնելու համար։ Լաբորատորիայի տարեկան բյուջեն 2.2 բիլիոն դոլար է։
Լոս Ալամոսը ԱՄՆ-ի երկու լաբորատորիաներից մեկն է, որը դասակարգված աշխատանք է վարում միջուկային զենքերի նախագծման համար։ Մյուս լաբորատորիան, 1952 թվականից, Լավրենս Լիվերմոր Ազգային լաբորատորիան է։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիա Մանհատան նախագծի մաս է կազմել, որի արդյունքում ԼԱԱԼ-ում նախագծվել են ԵՀՊ-ում օգտագործված միջուկային զենքերը, իսկ նրանց հարստացված ուրանը և պլուտոնիումը պատրաստվել են Օք Րիջի Ազգային լաբորատորիայում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.