From Wikipedia, the free encyclopedia
Լոռամիրգ (լատին․՝ Oxycoccus), հապալասազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ հայտնի է 4 տեսակ, որոնք տարածված են Եվրոպայի, Ասիայի, հյուսիսային Ամերիկայի բարեխառն և հյուսիսային մարզերում։ Լոռամրգին բազմամյա թուփ է կամ կիսաթուփ, մագլցող ցողուններով, տերևները մանր են, կաշեկերպ, ձվաձև։ Ծաղիկները երկար ծաղկակոթուններով գոյանում են տերևածոցերում, պտուղները՝ բազմասերմ, կարմիր, կլոր կամ երկարավուն, պարունակում են շաքարներ, կիտրոնաթթու, բենզոյաթթու, քինաթթու, պեկտինային նյութեր, վիտամիններ՝ C և P։ Պտուղներն օգտագործվում են վերամշակված վիճակում, պատրաստում են կիսել, ժելե, մուրաբա, օշարակ, հյութեր։ Պտուղները և թուրմը ունեն բուժիչ նշանակություն (հակալնդախտային, ջերմությունն իջեցնող են)։ Բերքատվությունը՝ 100 ց/հա։ Բազմանում է կտրոններով։
Լոռամրգի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հավամրգածաղկավորներ (Ericales) |
Ընտանիք | Հավամրգազգիներ (Ericaceae) |
Ենթաընտանիք | Հապալասենայիններ (Vaccinioideae) |
Ցեղ | Հապալասենի (Vaccinium) |
Ենթացեղ | Լոռամրգի (Oxycoccus) A.Gray, 1848 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 662)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոռամրգի» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.