Լոպերամիդ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Լոպերամիդ, ավելի հայտնի է Իմոդիում վաճառքային անունով, դեղամիջոց[2], որը նախատեսված է փորլուծության հաճախականությունը նվազեցնելու համար[3]։ Այն հաճախ օգտագործվում է գաստրոէնտերիտների, աղիների բորբոքային հիվանդությունների և կարճ աղու համախտանիշի ժամանակ[3]։ Չի թույլատրվում կիրառել կղանքի մեջ արյան առկայության դեպքում[3]։ Դեղամիջոցն օգտագործվում է բերանային ճանապարհով[3]։
Լոպերամիդ | |
---|---|
Քիմիական բանաձև | C₂₉H₃₃ClN₂O₂ |
Մոլային զանգված | 7,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 53179-11-6 |
PubChem | 3955 |
EINECS համար | 258-416-5 |
SMILES | CN(C)C(=O)C(CCN1CCC(CC1)(C2=CC=C(C=C2)Cl)O)(C3=CC=CC=C3)C4=CC=CC=C4 |
ЕС | 258-416-5 |
ChEBI | 3818 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
ԸՆդհանուր կողմնակի երևույթները ներառում են՝ որովայնային ցավերը, փորկապությունը, քնկոտությունը, փսխումները և բերանի չորությունը[3]։ Այն կարող է բարձրացնել տոքսիկ մեգակոլոնի առաջացման ռիսկը[3]։ Հղիության ժամանակ լոպերամիդի կիրառման անվտանգության մասին տվյալներ չկան, բայց չկան նաև վնասակար լինելու ապացույցներ[4]։ Հավանաբար անվտանգ է նաև կրծքով կերակրման ժամանակ[5]։ Այն օպիոիդ դեղամիջոց է, որը գրեթե չի ներծծվում աղիներում և նորմալ դեղաչափերվ կիրառման դեպքում չի թափանցում նաև արյուն-ուղեղային պատնեշով[6]։ Ազդեցության հիմքում ընկած է աղիների շարժունակության դանդաղացումը[3]։
Լոպերամիդը առաջին անգամ սինթեզվել է 1969 թվականին և բժկության մեջ կիրառվել է 1976-ից[7]։ Այն ներառված է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ավելի արդյունավետ և անվտանգ դեղերի հատուկ ցանկում, որոնք անհրաժեշտ են առողջապահության համակարգին[8]։ Լոպերամիդը հասանելի է ոչ այնքան թանկարժեք ջեներիկների ձևով[3][9]։ Զարգացող երկրներում դեղաչափի միջին գինը տատանվում է 0,004-ից 0,040 ԱՄՆ դոլարի սահմաններում[10]։ 2016 թվականի օգոստոսի տվյալներով, ԱՄՆ-ում դեղաչափի մանրածախ վաճառքի արժեքը կազմել է 0,31 ԱՄՆ դոլար[11]։ 2016 թվականին այն ամենաշատ նշանակված դեղերի ցանկում զբաղեցրել է 256-րդ տեղը՝ նշվելով ավելի քան մեկ միլիոն դեղատոմսերում[12]։