Լոուրենս Ֆիշբորն
ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր / From Wikipedia, the free encyclopedia
Լոուրենս Ջոն Ֆիշբորն III (անգլ.՝ Laurence John Fishburne III, հուլիսի 30, 1961(1961-07-30)[1][1][2][…], Օգաստա, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Կինեմատոգրաֆի պատմության մեջ Լոուրենսը առաջին սևամորթ դերասանն է եղել, ով 1995 թվականին Շեքսպիրի Օթելլո պիեսի մեջ գլխավոր դերն է տարել։ Դարձել է «Թոնի» մրցանակի դափնեկիր, Աուգուստ Ուիլսոնի «երկու գնացքների մրցարշավը» (Two Trains Running) բեմադրության մեջ խաղալու համար։ MTV հեռուստաալիքի կողմից Մատրիցա ֆիլմում խաղալու համա ստացել է «Լավագույն կռվող» մրցանակը։ «Հարևան տղաները» ֆիլմում Ջեյսոն Սթայլոսի դեը տանելով` ստացել է «NAACP Image Awards» մրցանակը` «լավագույն դերասան» անվանակարգով։ Բազմիցս եղել է Էմմի մրցանակի հավակնորդ, հեռուստատեսային ծրագրերում իր աշխատանաքի համար, որոնք նաև արժանացել են «Ոսկե գլոբուս» մրցանակին։ Թատերական ներկայացումներում իր աշխատանքների համար արժանացել է մի շարք մասնագիտական մրցանակների։