![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9a/L._S._Lowry_memorial%252C_Mottram_%25282%2529.jpg/640px-L._S._Lowry_memorial%252C_Mottram_%25282%2529.jpg&w=640&q=50)
Լոուրենս Լաուրի
From Wikipedia, the free encyclopedia
Լոուրենս Սթիվեն Լաուրի (երբեմն հանդիպում է նաև Լոուրի[11], անգլ.՝ Laurence Stephen Lowry, նոյեմբերի 1, 1887(1887-11-01)[1][2][3][…], Stretford, Միացյալ Թագավորություն[4][5][6] և Old Trafford, Թրաֆորդ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[7] - փետրվարի 23, 1976(1976-02-23)[1][2][3][…], Glossop, Հայ Փիկ, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][6]), անգլիացի նկարիչ, քաղաքային պատկերների և կենցաղային տեսարանների վարպետ, դիմանկարիչ[12]։
Լոուրենս Լաուրի անգլ.՝ Laurence Stephen Lowry | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1887(1887-11-01)[1][2][3][…] |
Ծննդավայր | Stretford, Միացյալ Թագավորություն[4][5][6] և Old Trafford, Թրաֆորդ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[7] |
Վախճանվել է | փետրվարի 23, 1976(1976-02-23)[1][2][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Glossop, Հայ Փիկ, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][6] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Manchester School of Art? (1915), Սոլֆորդի համալսարան (1925) և Մանչեսթերի քաղաքային համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և վիզուալ արտիստ |
Ոճ | նաիվ արվեստ[9] |
Ժանր | բնանկար[9], ժանրային նկարչություն[9] և դիմապատկեր[9] |
Թեմաներ | գեղանկարչություն, Կերպարվեստ[10] և գրաֆիկա[10] |
Ուշագրավ աշխատանքներ | Going to the Match? |
Ուսուցիչ | Pierre Adolphe Valette? |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
![]() |
Լաուրին սկսել է որպես սիրողական նկարիչ, սակայն աստիճանաբար ճանաչում է ձեռք բերել նախ հայրենիքում, ապա՝ Եվրոպայում, դարձել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ակադեմիկոս (1962)[13], Մանչեստրի, Սոլֆորդի և Լիվերպուլի համալսարանների պատվավոր դոկտոր։ 2000 թվականին Սոլֆորդում բացվել է 106 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ Լաուրի կենտրոնը։ Նկարչի պատվին անվանված պատկերասրահը, 2000 քառ․ մետր մակերեսով, ներառում է նրա 55 նկարների և 278 գծանկարների աշխարհում իր աշխատանքների ամենամեծ հավաքածուն[14]։