From Wikipedia, the free encyclopedia
Լողափ, ջրավազանի (ծովի, լճի, գետի) ափի համեմատաբար հարթ մակերես, որը ձևավորվում է ջրի և քամու ազդեցության ներքո, հարթման արդյունքում։ Լողափն առաջանում է նստվածքների կուտակման արդյունքում[1]։
«Լողափ» եզրույթը նաև օգտագործվում է մասսայական հանգստի, լողալու, օդային և արևային լոգանքներ ընդունելու վայրը նշելու համար։
Ըստ լողափերի վերին շերտի մակերևույթի կազմության բաժանվում են ավազային, ավազային և խեցեքարային, գետաքարային, ինչպես նաև գլաքարային, մանրախճային, մարջանային և այլն[1]։
Գետային լողափի նստվածքները կուտակվում են գետի ուռուցիկ ափին։
Լողափը սովորաբար ձևավորվում է գետի ուռուցիկ ափին՝ գետապտույտի հետևանքով։ Ջրի մակերևույթի նվազամակարդակի պատճառով լողափը կարող է չորանալ։ Լողափի հակառակ կողմում, գետի հակառակ ափին սովորաբար գտնվում է խորը փոս։ Լողափից վերև և ներքև գտնվում են գլորումներ։
Այլ ալիքային գործողությունների դեպքում լողափեր ձևավորվում են միայն առանձին վայրերում։
Լողափերը նախատեսված են մասսայական հանգստի, լողալու և արևայրուքի համար, որոշ դեպքերում դրանք ունենում են համապատասխան սարքավորումներ (արևային լոգախցիկներ, հովանոցներ, հանդերձարաններ, ցնցուղներ և պետքարաններ), որի դեպքում այսպիսի լողափն ի տարբերություն «վայրի» լողափի անվանում են «քաղաքավարի», որտեղ բնությունը բացահայտ պահպանում է իր առաջնային տեսքը։
Երբեմն «քաղաքավարի» լողափն ունի փրկարարական կայան, ինչպես նաև առաջին բուժօգնության կետ։ Քանի որ լողափի մաքրումն ու բավարար սանիտարական վիճակի պահպանումը պահանջում են որոշակի ծախսեր, այս լողափերի մուտքը վճարովի է դառնում կամ դրանց մուտքը սահմանափակվում է որոշ լիազորված անձանց թվով։
Որոշ լողափեր հանգստի վայրեր են հանդիսանում նատուրալիստների համար, որոնք այնտեղ նախընտրում են լինել մերկ։ Նմանատիպ լողափերն անվանում են նուդիստական։ Գոյություն ունեն նաև «տոպային» լողափեր, որտեղ կանայք լինում են առանց լողազգեստի վերին մասի։ Գոյություն ունեն նաև լողափեր շների համար, որտեղ մարդիկ կարող են հանգստանալ իրենց սիրելի կենդանիների հետ։
Ինչպես նաև դանդաղ ջուր մտնելն ու աստիճանաբար շատացող խորությունը նպաստում են ջրի կուտակմամբ լողափի կիրառմանը, տնային կենդանիների, սպիտակեղենի լվացման համար և այլն։
Սպորտի որոշ ձևեր հատուկ հարմարեցվել են դրանցով լողափին խաղալու համար (տես Լողափնյա վոլեյբոլ, լողափնյա հանդբոլ, լողափնյա ֆուտբոլ, ինչպես նաև Լողափի ասիական խաղեր)։
Բնական ճանապարհով ձևավորված լողափը պաշտպանում է ափի հետագա քայքայումներից՝ թուլացնելով հարվածող ալիքի ուժգնությունը ըստ ջրի մակերեսով իր շարժման։ Դրա հետ կապված ավազի կամ մանրախճի ստացումը լողափի տարածքում հիմնականում փոթորիկների ժամանակ հանգեցնում է ծովափնյա տարածքները ափային մերձակայքի քայքայման վտանգի, որը պատահել էր օրինակ, Սոչի քաղաքում XX դարի կեսերին։
Բոլոր դեպքերում, երբ ալիքի ուղղությունը ափին ուղղահայաց չէ, նկատվում են ավազի կամ մանրախճի կույտերի շեղումներ ափային ուղու երկայնքով։ Լողափի պահպանման համար ոչ հաճախ ստեղծում են պիրզերի համակարգ, որոնք հեռացնում են ծովը ափային գծից։ Առողջության համար ամենավտանգավոր լողափը համարվում է ՌիՓալս-Բեյը (Հոնկգոնգ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.