From Wikipedia, the free encyclopedia
Լոխում (թուրքերեն՝ rahat-lokum — «հարմար կտորներ»), շաքարավազից (շաքար լոխում) կամ ալյուրից (ռահաթ-լոխում) պատրաստվող քաղցրավենիք, որի մեջ ավելացնում են նաև օսլա, ընկույզ, պիստակ, կոկոս և այլն։ Առավել տարածված է ռահաթ-լոխումը, որը այժմ պարզապես կոչվում է «լոխում»[1]։
Լոխումի բաղադրիչները | |
միջերկրական խոհանոց | |
Տեսակ | Աղանդեր |
Ենթատեսակ | Հրուշակեղեն |
Առաջացման երկիր | Օսմանյան կայսրություն |
Lokum Վիքիպահեստում |
Թուրքերեն բառերի բացատրությունը. ռահա(թ)՝ հաճույք, հարմարավետություն, երջանկություն, և լոխում՝ կտորներ։ Բառն առաջացել է արաբերեն rahat al-hulqum (راحة الحلقوم / rāḥatu ʾl-ḥulqūm) արտահայտությունից, որը կարելի է թարգմանել որպես «քիմքի համար հաճելի»։ Արաբերենում ռահաթ լոխումը սովորաբար անվանում են ռահա(թ) (արաբ․՝ راحة թ-ն խուլ է, այդ իսկ պատճառով գրվում է, բայց չի թարգմանվում)՝ առանց լոխում բառը ավելացնելու։ Լոխումը ավանդական քաղցրավենիք է նաև Բալկանյան թերակղզում։
Քաղցրավենիքը, որը պատրաստում էին ջրից, շաքարավազից և օսլայից՝ վարդերի թերթիկների եթերային յուղերի ավելացմամբ, գոյություն ունի արդեն ավելի քան 500 տարի։
Ստամբուլում XVIII դարի վերջում այս քաղցրավենիքը վերը նշված ձևով պատրաստեց թուրք հրուշակագործ Ալի Մուհադդին Հաջի Բեքիրը և առաջարկեց սուլթանին։ Հաջի Բեքիրը լոխումի մի քանի նոր տեսակներ պատրաստեց՝ ավելացնելով բաղադրության մեջ նաև ընկույզ։
1897 թվականին Հաջի Բեքիրի թոռը՝ Մեհմեդ Մուհիդդինը, Բրյուսելի ցուցադրության ժամանակ եվրոպական հասարակությանը ներկայացրեց ռահաթ-լոխումը։ Այդ ժամանակ նա ստացավ ցուցադրության ոսկե մեդալը և ռահաթ-լոխումի՝ Եվրոպա առաքման պայմանագրեր կնքեց։ 2013 թվականի տվյալներով լոխումը արտադրվում է աշխարհի ավելի քան 50 երկրներում, այդ թվում՝ Ասիայի, Եվրոպայի (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս և այլն), Լատինական Ամերիկայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում։
Գոյություն ունեն լոխումի մեծ թվով տարատեսակներ, որոնք կախված են իրենց լցոններից։ Ըստ այդմ՝ բաժանվում են հետևյալ խմբերի.
Այս քաղցրավենիքը պատրաստվում է օսլայից, օշարակից և շաքարավազից՝ ընկույզի կամ մրգային հյութերի ավելացմամբ։ Լոխումի պատրաստման համար արդեն պատրաստի զանգվածը պահում են երկու օր։ Լոխումը հարկավոր է պահել այնպիսի վայրում, որ նվազագույնի հասցվի օդի հետ շփումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.