Լոլիտա Վարդանովա
From Wikipedia, the free encyclopedia
Լոլիտա Վլադիմիրի Վարդանովա (հունվարի 31, 1970, Բաքու - 1994, գյուղ Հակոբ Կամարի (այժմ՝ Վարնկաթաղ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում)), հայ ազատամարտիկ, բուժքույր։
Արագ փաստեր Լոլիտա Վարդանովա, Ծննդավայր ...
Լոլիտա Վարդանովա | |
---|---|
հունվարի 31, 1970 ― 1994 | |
Ծննդավայր | Բաքու, ԱԽՍՀ |
Մահվան վայր | Հակոբ Կամարի |
Մարտեր/ պատերազմներ | ՀՀ Մեղրիի և ԼՂՀ Մարտակերտի (Դրմբոն, Մեծշեն, Հաթերք, Սարսանգի ջրամբար, Հակոբ Կամարի և այլն), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտեր |
Փակել
1973 թվականից ընտանիքով տեղափոխվել է ՀՀ Արարատի շրջան։ Ավարտել է Վեդիի բժշկական օգնության դասընթացները (1989)։ 1990-1994 թվականներին Արարատի, Վեդիի, Արմավիրի կամավորական ջոկատների, Վեդիի պայմանագրային գումարտակի կազմերում մասնակցել է ՀՀ Մեղրիի և ԼՂՀ Մարտակերտի (Դրմբոն, Մեծշեն, Հաթերք, Սարսանգի ջրամբար, Հակոբ Կամարի և այլն), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Զոհվել է ռազմաճակատի առաջին գծում վիրավոր ազատամարտիկին վիրակապելիս։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
Սա անձի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |