![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Flag_of_the_Republic_of_Alsace-Lorraine.svg/langhy-640px-Flag_of_the_Republic_of_Alsace-Lorraine.svg.png&w=640&q=50)
Լոթարինգիական խաչ
From Wikipedia, the free encyclopedia
Լոթարինգիական խաչ (ֆր.՝ Croix de Lorraine, երբեմն նաև «անժուական խաչ», ֆր.՝ Croix d'Anjou, Յունիկոդ U+2628 (☨)), հերալդիկ պատկեր, որն իրենից ներկայացնում է երկու լայնակի գծերով խաչ։ Անվանումը գալիս է Լոթարինգիայից, որը շրջան է Ֆրանսիայի ու Գերմանիայի սահմանում և որի խորհրդանիշը հենց լոթարինգիական խաչն է։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Flag_of_the_Republic_of_Alsace-Lorraine.svg/320px-Flag_of_the_Republic_of_Alsace-Lorraine.svg.png)
Լոթարինգիական խաչը նման է հայրապետականին, սակայն հայրապետական խաչի հորիզոնական գծիկները, որպես կանոն, տեղակայված են խաչի վերևի մասում, և վերևի գիծն ավելի կարճ է։ Լոթարինգիական խաչը կարող է պատկերվել հավասար հորիզոնական գծերով, որոնք կարող են տեղակայվել ոչ միայն վերին հատվածում։ Այս խաչը նաև Հելլադայի ուղղափառ եկեղեցու խաչն է։ Միջնադարում այն կիրառվել է Բելառուսում և մինչև այժմ էլ կարելի է հանդիպել այնտեղ։