From Wikipedia, the free encyclopedia
Լուսաբեր, Լուցիֆեր (լատին․՝ Lucifer – «լուսաբեր», հին հունարեն՝ Φωσφόρος – «այգաբացի աստղ»), քրիստոնեության մեջ՝ ընկած հրեշտակ, ավելի ծանոթ է որպես սատանա[1][2]։
Լյուցիֆեր բառը կազմված է լատիներեն արմատներից լյուքս «լույս» և ֆերո «բերում եմ»։ Հռոմեացիները Լյուցիֆեր էին կոչում «այգեբացի աստղին»՝ Վեներային, այն ժամանակ երբ «իրիկնային աստղը» կոչվում էր Վասպեր։ Նրան համարում էին Ավրորայի և տիտան Աստրեի որդին։ Լյուցիֆերը հիշատակվում է Էնեիդեում (Այդ պահին Լյուցիֆերը հայտնվեց Իդայի գագաթին՝ օրը իր ետևից բերելով)։
Առաջին բացասական հիշատակումը Լյուցիֆերի մասին հանդիպում է մարգարե Իսաիի գրքումը, որը գրված է եբրայերենով։ Այստեղ ասվում է նրա մասին թե ինչպես քերովբեներից մեկը ցանկացավ լինել Աստծուն հավասար և ի պատիժ վտարվեց երկնքից։ Իրականում եբրայերեն խեյլել բառը թարգմանվել է Լյուցիֆեր։ Նման հատված կա նաև հին կտակարանում, մարգարե Իզեկիիլի գրերում։ Այնտեղ Տիր քաղաքի ավերումը համեմատվում է հրեշտակի ընկնելու հետ, սակայն «այգաբացի աստղ» նրան չեն անվանում։
Հրեաները և հին քրիստոնյաները «խեյլել» բառը չէին օգտագործում, որպես Սատանայի անուն, նրանց համար այդ բառը բացասական երանգ չուներ։ Եվ այնտեղ արդե Հիսուսին էին անվանում «այգեբացի աստղ»։
Իեռոնիմ Ստրիդոնսկիը Իսաիի Գրքի թարգմանություններում Լյուցիֆեր անունը փոխարինեց Սատանայով։ Նա կարծում էր, որ Բաբելոնյան արքայի նման էլ Սատանան էր իր փառքի վերին աստիճաններից ընկել դժոխք։
Չնայած Իեռոնիմի մոտ «Լուսաբեր» բառը չի օգտագործվում կոնկրետ որպես անուն, այլ որպես փոխաբերություն։ Վուլգատը ստեղծողը օգտագործում էր այդ բառը և գրերի ուրիշ դրվակներում, նույնիսկ հոգնակի տեսքով։ Եվ կոնկրետ Իեռոնիմի թարգմանությունները, որոնք հայտնի էին այն ժամանակվա քրիստոնեության մեջ, դարձավ հիմք նրան, որ «խեյլել» բառը դառնա Սատանայի անուններից մեկը։ Թագավոր Յակովի աստվածաշնչում նախադասույթունը նոր տեսք ստացավ «How art thou fallen from heaven, O Lucifer, son of the morning!»։ Այս նախադասությունը արդեն որպես դարձվածք չէր ընդունում, այն ուղիղ դիմում է Սատանային։
Լյուցիֆերի կերպարը քիչ թե շատ անփոփոխ է իր արմատներում, որոնց հեղինակները պատկանում են տարբեր մշակույթների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.