կանտոն Շվեյցարիայում From Wikipedia, the free encyclopedia
Լյուցեռն (գերմ.՝ Luzern; ֆր.՝ Lucerne; իտալ.՝ Lucerna; ռոմանշ.՝ Lucerna), գերմանախոս կանտոն Շվեյցարիայի կենտրոնական մասում։ Վարչական կենտրոնը Լյուցեռն քաղաքն է։ Կանտոնն զբաղեցնում է 1493 քառակուսի կիլոմետր տարածք։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել 386 082, որի 15,8 տոկոսը օտարերկրացիներ էին[2]։ Կանտոնը Շվեյցարիայի Համադաշնության մաս է 1332 թվականից։
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Մասն է | Կենտրոնական Շվեյցարիա | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Լյուցերն | ||||
Ամենաբարձր կետ | Brienzer Rothorn? | ||||
ԲԾՄ | 436 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Cantonal Council of Lucerne? | ||||
Պաշտոնական լեզուներ | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲409 557 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Տարածք | 1493,51 կմ² | ||||
Հիմնադրված է | 1332 թ. | ||||
Սահմանակցում է | Բեռն, Արգաու, Շվից, Ցուգի կանտոն, Օբվալդեն և Նիդվալդեն | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | CH-LU | ||||
Ավտոմոբիլային կոդ | LU | ||||
lu.ch(գերմ.) | |||||
Հնագիտական պեղումների արդյունքները (Ռիգի սարի վրա գտնվող Շտիգելֆադբալմ քարանձավում հայտնաբերված քարե գործիքները, քարանձավային արջի ոսկորները և այլն) վկայում են, որ մարդիկ այստեղ բնակություն են հաստատել դեռևս միջին քարեդարյան ժամանակներում (մեր թվականությունից շուրջ 30 հազար տարի առաջ)։ Մեզոլիթի դարաշրջանի առաջին բնակավայրը Լյուցեռնի կանտոնի տարածքում հայտնաբերվել է Վաուվիլերմոսում (ներկայումս այն ընդգրկված է Շվեյցարիայի՝ համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության գույքացանկում)[3]։ Կանտոնի տարածքւմ հայտնաբերվել են մի շարք հնագույն բնակավայրերի մնացորդներ ևս, որոնց մի մասը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[4]։
Կանտոնը բաժանված է հետևյալ հինգ շրջանների.
Կանտոնի հողերի շուրջ 90 %-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով[5]; Հիմնական արտադրատեսակներն են հացահատիկը, մրգերը, ծխախոտը, անասնապահական մթերքները։ Արդյունաբերությունը նույնպես զարգացած է։ Կանտոնի տնտեսության հաշվեկշռում մեծ է հատկապես տեքստիլ, մեքենաշինական, ցելյուլոզի-թղթի, փայտամշակման, մետաղագործության, ծխախոտի ու սննդի արտադրության մասնաբաժինը։ Հիշատակման է արժանի այն փաստը, որ Մեցնաու համայնքում է գտնվում լամինատի արտադրության խոշորագույն ընկերություններից մեկի՝ Kronoswiss-ի գլխավոր գրասենյակը։
Չափազանց կարևոր դեր է խաղում զբոսաշրջությունը։ Լյուցեռնի կանտոնն ընդունում է Ալպերում իրենց հանգիստն անցկացնելու եկած տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների։ Գերմանիայի և Իտալիայի միջև ուղևորահոսքի էական մասն անցնում է այս կանտոնի միջով։
Կանտոնի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[6]
Լյուցեռնի կանտոնի պատմական ժողովրդագրություն =w 1850–2000 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Year | 1850 | 1880 | 1900 | 1950 | 1970 | 2000 | |||
Population | 132,843 | 134,708 | 146,519 | 223,249 | 289,641 | 350,504 | |||
Percent of Total Swiss Population | 5.6% | 4.8% | 4.4% | 4.7% | 4.6% | 4.8% | |||
Language | |||||||||
German | 134,155 | 143,337 | 216,647 | 263,310 | 311,543 | ||||
Italian | 294 | 2,204 | 3,587 | 15,635 | 6,801 | ||||
French | 302 | 747 | 2,150 | 2,015 | 2,053 | ||||
Romansh | 5 | 64 | 338 | 525 | 388 | ||||
Other | 50 | 167 | 527 | 8,156 | 29,719 | ||||
Religion | |||||||||
Catholic[nb 1] | 131,280 | 129,172 | 134,020 | 189,917 | 246,888 | 248,545 | |||
Protestant | 1,563 | 5,419 | 12,085 | 30,396 | 38,639 | 42,926 | |||
Christian Catholic | 1,129 | 741 | 471 | ||||||
Other | 215 | 414 | 1,807 | 3,373 | 58,562 | ||||
Other, Jewish | 152 | 319 | 497 | 563 | 399 | ||||
Other, Islam | 372 | 13,227 | |||||||
Other, None[nb 2] | 1,672 | 20,681 | |||||||
Nationality | |||||||||
Swiss | 132,252 | 132,583 | 140,176 | 216,600 | 259,498 | 294,709 | |||
Foreign | 591 | 2,223 | 6,343 | 6,649 | 30,143 | 55,795 | |||
Source[6]: | |||||||||
Notes
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.