Լյուլյայլյակոյի երեխաներ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լյուլյայլյակոյի երեխաներ, մումիաներ, որոնց 1999 թվականի մարտի 16-ին հայտնաբերել է Ջոհան Ռեյնհարդը և իր հնագիտական թիմը Լյուլյայլյակո լեռան գագաթին, որը գտնվում է Չիլիի և Արգենտինայի սահմանին։ Մումիաները թաղվել են 500 տարի առաջ։ Ըստ որոշ հնագետների՝ նրանք համարվում են երբևէ ամենալավ պահպանված ինկ մումիաներից[1][2][3]։
Ռեյնհարդի թիմը, երեք օր ինկերի զոհաբերության վայրեր փնտրելով, հայտնաբերեց գերեզմանոց, որտեղ 2 աղջիկ և մեկ տղա էր թաղված։ Մի քանի ոսկե, արժաթե և խեցուց պատրաստված արձան, գործվածքներ և կավե ամանեղեն ևս պեղվեց։ Կրտսեր աղջկա մարմինը՝ հատկապես դեմքն ու ուսերը, մահվանից հետո վնասվել էր կայծակից․ այրվածքների հետքեր կային։ Մյուս երկու մումիաները չեն կայծակնահարվել։ Թանկարժեք մետաղներից պատրաստված արձանները և գործվածքները գերեզմանում գտնված գտածոների մեջ էին[1][4]։
Ամենամեծ մումիային՝ մոտ 15-ամյա աղջկան, անվանեցին «La Doncella», որը թարգմանաբար նշանակում է «Կույսը»։ Հետազոտության արդյունքում նրա թոքերում բակտերիայի վարակ հայտնաբերվեց[5]։ Նրա հագին զգեստ կար, մազերը հյուսած էր, գլխին գլխազարդ կար։ ԴՆԹ հետազոտությունը ցույց տվեց, որ երկու աղջիկները խորթ քույրեր էին, իսկ տղան նրանց հետ որևէ բարեկամական կապ չուներ[6]։ «Կույսը» թմրեցվել էր կոկայի տերևներով և եգիպտացորենի գարեջրով, որը հայտնի է չիչա անվամբ։ Մահացել է քնած վիճակում ինչպես իր մյուս բախտակիցները[4][6][7]։
Կա վարկած, որ «Կույսը» ակլա էր կամ Արևի կույս, այսինքն՝ նրան ընտրել և օրհնել էին, որպեսզի ապրի մյուս աղջիկների և կանանց հետ, որոնք պետք է թագավորի կանայք կամ քրմուհիներ դառնային կամ զոհ մատուցվեին։ Ինկերի շրջանում ծիսակարգային զոհաբերությունը խորհրդանշում էր առողջություն, հարուստ բերք և նախընտրելի եղանակ։
«La niña del rayo»-ն կամ «Կայծակնահար աղջնակը» մոտավորապես 6 տարեկան էր և զոհաբերված[6]։ Նրա դեմքը և ուսի մի մասը մահվանից հետո վնասվել էր կայծակից[1]։
Տղայի մարմինն այնքան ամուր էին փաթաթել, որ կողոսկրերից մի քանիսը կոտրվել էին, իսկ կոնքը՝ հոդախախտվել։ Տղայի զգեստի վրա կղանքի հետքեր և փսխանք է հայտնաբերվել, որը վկայում է բռնության առկայության մասին։ Փսխանքը կարմիր գունավորում ուներ՝ պայմանավորված ախիոտե պատրանքածին նյութով, որի հետքերը գտնվել են նաև տղայի ստամոքսում և կղանքում։ Ամենայն հավանականությամբ տղայի մահը վրա է հասել շնչահեղձությունից[8]։
Մումիաները ցուցադրվում են Արգենտինայի Բարձրադիր վայրերի հնագիտության թանգարանում (Museo Arqueológico de Alta Montaña)[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.