ուկրաինացի արձակագիր From Wikipedia, the free encyclopedia
Լյուբկո Դերեշ (ուկրաիներեն՝ Дереш Любко, հուլիսի 3, 1984 կամ օգոստոսի 10, 1984[1], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի արձակագիր։
Լյուբկո Դերեշ ուկրաիներեն՝ Дереш Любко | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1984 (40 տարեկան) կամ օգոստոսի 10, 1984[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրթություն | Լվովի համալսարան |
Գրական ուղղություններ | պոստմոդեռնիզմ |
Ljubko Deresz Վիքիպահեստում |
Լյուբկո Դերեշը ծնվել է 1984 թվականին Լվովում։ 2001 թվականին Լվովի ֆիզիկամաթեմատիկական լիցեյն ավարտելուց հետո գրում է «Երկրպագուն» վեպը, որը լայն ընդունելություն է գտնում։ 2006 թվականին ավարտում է Լվովի համալսարանը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ Համալսարանում ուսումնառության տարիներին հրատարակում է ևս երեք գիրք՝ «Մողեսի երկրպագումը», «Արխե», «Մտադրություն»։ Ուսանողական տարիներից սկսած՝ կազմակերպում է հանդիպումներ ընթերցողների հետ, մասնակցում միջազգային ցուցահանդեսների և մրցանակաբաշխությունների։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով։ Նրա գործերի հիման վրա բեմադրվել են ներկայացումներ։
2013 թվականին հրատարակել է «Խաղաղարը» երեք վիպակից («Ստեֆան Լյանգեի տարօրինակ պատմությունը», «Սուրբ Քրիստափոր, աղոթի՛ր մեզ համար», «Խաղաղարարը») բաղկացած ստեղծագործությունը, որը մեծ արձագանք է ունենում։ Նրա ստեղծագործություններին անդրադարձել են աշխարհի ճանաչված շատ պարբերականներ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.