Լի Կի Հոն (անգլ.՝ Lee Ki Hong, հանգըլ՝ 이기홍, սեպտեմբերի 30, 1986(1986-09-30), Սեուլ, Հարավային Կորեա), ամերիկացի դերասան կորեական ծագումով։ Հայտնի է դարձել «Լաբիրինթոսում վազողը» և «Լաբիրինթոսում վազողը։ Փորձություն կրակով» ֆիլմերի Մինհոյի դերի շնորհիվ[1][2]։

Արագ փաստեր Լի Կի Հոն, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Լի Կի Հոնը ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 30-ին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ 6 տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել են Նոր Զելանդիա, Օքլենդ։ Հենց Օքլենդում էլ նա սկսում է ինքնուս անգլերեն սովորել։ 8 տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվում են Լոս Անջելես[3]։

Լի Կի Հոնը բարձրագույն կրթություն է ստացել Բերկլի քաղաքի Կալիֆոռնիա համալսարանում (2004-2008 թվականներ)։ Համալսարանն ավարտելուց հետո, որոշ ժամանակ ծնողների հետ աշխատել է ռեստորանում։ Դեռևս դպրոցում նա հետաքրքրվում էր թատրոնով և կինոյով։ Եվ որոշում է սկսել դերասանի կարիերան[4]։

Անձնական կյանք

2015 թվականի մարտի 7-ին Լի Կի Հոնը ամուսնացել է Հեյունգ Չոիի հետ։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Ֆիլմ ...
Տարի Ֆիլմ Դեր
2013 Դեղին դեմք ԲԴ Վոնգ
2014 Լաբիրինթոսում վազողը Մինհո
2015 Ստենֆորդյան բանտային փորձարկում Գևին Չան
2015 Ամեն ինչ մինչև մեզ Ջեյ
2015 Լաբիրինթոսում վազողը։ Փորձություն կրակով Մինհո
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.