From Wikipedia, the free encyclopedia
Լի Դուգլաս Բրեքեթ (անգլ.՝ Leigh Douglass Brackett դեկտեմբերի 7, 1915[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 18, 1978[1][2][3] կամ մարտի 17, 1978[4], Լանքասթեր, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող և սցենարիստ, Էդմոնդ Համիլթոնի կինը։
Լի Բրեքեթ անգլ.՝ Leigh Brackett | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1915[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 18, 1978[1][2][3] (62 տարեկան) կամ մարտի 17, 1978[4] (62 տարեկան) |
Մահվան վայր | Լանքասթեր, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Kinsman Cemetery New[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Երկեր | Eric John Stark? |
Մասնագիտություն | սցենարիստ, վիպասան, գրող և գիտաֆանտաստիկ գրող |
Ամուսին | Edmond Hamilton? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Leigh Brackett Վիքիպահեստում |
Ծնվել է հաշվապահ և սկսնակ գրող Ուիլյամ Ֆրանկլին Բրեքեթի ընտանիքում։ 1918 թվականին հայրը մահացել է իսպանական գրիպից, ինչից հետո Լին մոր՝ Մարգարետ Դուգլաս Բրեքեթի հետ, բնակություն է հաստատել Սանտա Մոնիկայում՝ մայրական կողմից պապիկի և տատիկի մոտ։
Առաջին ստեղծագործությունը՝ «Մարսյան գլադիատոր» պատմվածքը, տպագրվել է 1940 թվականին «Astounding Science Fiction» ամսագրում։ Նրան առավել մեծ ճանաչում են բերել 1945 թվականին լույս տեսած պատմվածքները, որոնց գլխավոր հերոսը Էրիկ Ջոն Սթարքն էր։
Բրեքեթը նաև սցենարներ է գրել հետևյալ ֆիլմերի համար․ «Խորը երազ» (1946), (համահեղինակել է Ուիլյամ Ֆոլքների հետ)[6], «Ռիո Բրավո» (1959), «Ռիո Լոբո» (1970), «Երկարատև հրաժեշտ» (1973), «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ V։ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.