Լիտվական թատրոնը սկզբնավորվել է ժողովրդական խաղերից ու ծեսերից։ XVI-XVIII դարերում թատրոններ կամ թատերախմբեր գործել են ֆեոդալների և մեծ իշխանի պալատներում, որոշ դպրոցներում։ Ներկայացումներն արվել են լատիներեն, լեհերեն, ինտերմեդիաները՝ լիտվերեն։ Առաջին հանրային թատրոնը բացվել է Վիլնյուսում, 1785 թվականին։ XIX դ. 2-րդ կեսին և XX դ. սկզբին լիտվերենով գործել են բազմաթիվ սիրողական թատերական խմբեր։ Լիտվական թատերախմբեր, ընկերություններ, ստուդիաներ են ստեղծվել Վիլնյուսում, Ռիգայում, Պետերբուրգում, Մոսկվայում և այլ քաղաքներում։ Այդ խմբերի հիման վրա ստեղծվել է լիտվական պրոֆեսիոնալ թատրոնը։ 1919 թվականին սովետական կառավարությունը Վիլնյուսում կազմակերպել է լիտվական թատրոն։ 1920 թվականին Կաունասում, այնուհետև այլ քաղաքներում բացվել են դրամայի և օպերայի թատրոններ։ Գաղափարական և գեղագիտական առումով հակասական 1919-1940 թվականներին լիտվական թատերարվեստում առանձնանում է ռեալիստական ավանդույթները զարգացնող ռեժիսորներ Կ. Դլինսկիսի, Ցու. Վայչկուսի, Ա. Օլե- կա-ժիլինսկասի, Բ. Դաուգուվետիսի ստեղծագործությունները։ Սովետական իշխանության վերականգնումից հետո (1940) սկսվել է սոց. ռեալիզմի մեթոդի հիման վրա զարգացող լիտվական թատերարվեստի առաջընթացի նոր փուլը։ Հանրապետությունում գործում են (1976) 11 թատրոն, այդ թվում Վիլնյուսի Դրամայի և Օպերայի ու բալետի ակադեմիական, Կաունասի, Պանևեժիսի և այլ թատրոններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 634)։ |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.