Լինկուվա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լինկուվա (լիտ.՝ Linkuva), քաղաք Լիտվայի հյուսիս-արևմուտքում։ Շյաուլյայում գտնվող Պակրուոյ շրջանի Լինկուվա ստարոստվայի վարչական կենտրոնը։
Գտնվում է Պակրուոյիսից 18 կմ հեռավորության վրա։ Քաղաքից 6 կմ հեռավորության վրա սկիզբ է առնում Բերժտալիս (լիտ.՝ Beržtalis) գետը։
Առաջին անգամ հիշատակվել է 1371 թվականին։ Հայտնի է 16-րդ դարից[2]։ Լինկուվայի առաջին կաթոլիկ կոստյոլը կառուցվել է 1593 թվականին։ Լեհաստանի բաժանման ժամանակ անցել է Ռուսական կայսրությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականի ամառվանից, օկուպացվել է գերմանական բանակի կողմից։ 1915-1916 թվականներին գերմանական բանակի կողմից կառուցվել է Շյաուլյայ-Պասլավիս նեղ երկաթուղային ճանապարհը (փակվել է 1996 թվականին[3])։ Մինչև 1917 թվականը կրել է Լինկովո անունը[2]։ 1937 թվականին բացվել է գրադարան։ Պատերազմի ավարտից հետո՝ մինչև 1940 թվականը, եղել է Լիտվայի կազմում։
1940-1991 թվականներին եղել է Լիտվական ԽՍՀ-ի կազմում։ 1941 թվականի ամռանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, գրավվել է գերմանական բանակի կողմից։ Ազատագրվել է 1944 թվականին։ Քաղաք է 1950 թվականից։ Եղել է Լինկուվա շրջանի վարչական կենտրոնը, որը վերացվել է 1959 թվականի դեկտեմբերի 7-ին։
1991 թվականից Լիտվայի կազմում է։ 1993 թվականից եղել է Լինկուվա ստարոստվայի վարչական կենտրոնը։ 1995 թվականի մարտի 17-ին հաստատվել է քաղաքի զինանշանը (զինանշանի նկարի հեղինակ՝ Յուոզաս Գալկուս (Juozas Galkus))[4]։
Զինանշանի վրա պատկերված է տեղական եկեղեցին։ Երեքնուկները խորհրդանշում են գյուղատնտեսությունը, իսկ փայտամածը՝ գետին բնորոշ ոլորանը[5]։
Խորհրդային տարիներին քաղաքում սկիզբ է դրվել պանրի արտադրությանը[6]։
Լինկուվայի բնակչության դինամիկան | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարի | 1833 | 1897 | 1923 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2010 | ||||
Բնակչություն, մարդ | 745 | 2 077 | 1 851 | 2 144 | 1 950 | 1 876 | 2 025 | 1 797 | 1 731 | ||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.