Լինդեսնես
փարոս Նորվեգիայի Վեստ Ագդեր ֆյուլքեում From Wikipedia, the free encyclopedia
փարոս Նորվեգիայի Վեստ Ագդեր ֆյուլքեում From Wikipedia, the free encyclopedia
Լինդեսնես (նորվ.՝ Lindesnes fyr), առափնյա փարոս, որը գտնվում է մայրցամաքային Նորվեգիայի ամենահարավային կետում (Վեստ Ագդեր ֆյուլքե)։ Այն հանդիսանում է Նորվեգիայի պահպանված ամենահին փարոսը։ Կառուցվել է 1655 թվականի փետրվարի 27-ին։ Փարոսը զբաղեցնում է կարևորագույն ռազմավարական դիրք Սկագերակում, որը միացնում է Հյուսիսային և Բալթիկ ծովերը[2]։
Տեսակ | փարոս |
---|---|
Տեղագրություն | Լինեսնես |
Վարչական միավոր | Վեստ Ագդեր ֆյուլքե |
Գտնվում է ափին | Սկագերակ և Հյուսիսային ծով |
Երկիր | Նորվեգիա |
Կառուցվել է | 1655 թ. |
Կառուցի ձև | գլան |
Նյութ | Թուջ և գրանիտ |
Բարձրություն | 16,1 մ |
ԲԾՄ | 50.1 մ |
Լույսի հեռավորություն | 33 336 մետր[1] |
Լույսի առանձնահատկություն | FFl W 20s[1] |
Իրադարձություններ | automatization?, reconstruction? և electrification? |
ARLHS | NOR028 |
List of lights | 6387 |
Lindesnes fyr Վիքիպահեստում |
Լինդեսնես փարոսը հանդիսանում է Վեստ Ագդեր ֆյուլքեի տեսարժան վայրերից մեկը, որտեղ յուրաքանչյուր տարի այցելում է շուրջ 100000 զբոսաշրջիկ։ 2004 թվականին բացվեց փարոսի թանգարանը, որը ծառայում է նաև որպես մշակութային կենտրոն[2]։
Լինդեսնես հրվանդանը չափազանց կարևոր է նորվեգական ժայռոտ և դանիական անապատային ափերի համար, քանի որ այդ տարածքում հաճախակի է լինում մառախուղ և ծովային ուժեղ ալիքներ։ Հրվանդանի շրջանի մասին հաճախ խոսում են որպես բազմաթիվ նավերի խորտակման վայր։ Այս պատճառով է, որ Նորվեգիայի առաջին փարոսը կառուցվեց հենց այս վայրում։ 1655 թվականի հուլիսի 18-ին Դանիայի Ֆեդերիկ III թագավորը հրամանագիր ստորագրեց, որը իրավունք էր տալիս Կրիստիանիայի բնակիչ Պոուելու Հանսյոնուին կառուցել փարոս Լինդեսնեսին։
Շինարարությունը պետք է ֆինանսավորվեր Նորվեգիայի ափերին խարիսխ գցող նավերից հավաքագրվող հարկերից։ Սակայն փոթորիկի պատճառով շինարարական նյութերը բերող նավը հրվանդանին մոտեցավ մեկ շաբաթ ուշացումով։ Շինարարության համար նախատեսված քարածուխ տեղափոխով անգլիական նավը ընդհանրապես չժամանեց։ Հնարավոր եղավ կառուցել երեք հարկանի փայտյա աշտարակ, որի վրա ապակու ետևում վառվում էին 30 լույս։ Սակայն իրականացված աշխատանքները բավարար չէին, և թագավորը հրամայեց հաջորդ տարի հանգցնել փարոսը։
Փարոսը վերագործարկեցին միայն 69 տարի անց՝ 1725 թվականի փետրվարի 1-ին։ Որպեսզի շփոթություն չառաջանար ու նավերը այն չշփոթեին դանիական Սկագնե քաղաքի փարոսի հետ, որոշում կայացվեց միաժամանակ երկու փարոս միացնել, որոնց աշխատանքը ապահովվում էր քարածուխը։ Երկուսն էլ բացվեցին միաժամանակ։ 1822 թվականին երկու փարոսում էլ կատարվեց աշխատանքի փոփոխություն։ 1844 թվականին երկրորդ փարոսը հանգցվեց։ 1854 թվականին Լինդեսնեսի փարոսում տեղադրվեց տեսապակի, որը ապահովում էր ավելի պայծառ լույս։ 1915 թվականին կառուցվեց երկաթյա նոր փարոս և տեսապակին տեղափոխվեց այնտեղ։ 1920 թվականին փարոսում կատարվեց վերջին էական փոփոխությունը։ Տեղադրվեց նոր շարժիչ և տեղադրվեց հակամառախուղային համակարգ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լինդեսնես փարոսը գրավվեց գերմանական զորքերի կողմից։
1992 թվականին փարոսը վերակառուցվեց և բացվեց այցելությունների համար։ Նույն թվականին ստեղծվեց փարոսի պահպանության համար հիմնադրամ։ 2003 թվականի փարոսում տեղադրվեց նավիգացիոն համակարգ, որի շնորհիվ փարոսի աշխատանքին միջամտությունը իրականացվում է հեռակառավարման միջոցով[2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.