մալթացի հեղինակ, դրամատուրգ և ռադիոհաղորդավար From Wikipedia, the free encyclopedia
Լինա Բրոքդորֆ (մալթ.՝ Lina Brockdorff, 1930, Սենգլեա, Port Region (Port), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), մալթացի հեղինակ, դրամատուրգ և ռադիոհաղորդավար։
Լինա Բրոքդորֆ | |
---|---|
Ծնվել է | 1930 |
Ծննդավայր | Սենգլեա, Port Region (Port), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
Անդամակցություն | Akkademja tal-Malti? |
Պարգևներ |
Բրոքդորֆը ծնվել է Սենգլեայում՝ Պատրիկ և Մերի Մահոնիների ընտանիքում, 1930 թվականին[2]։ Մանկության տարիներին վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը[3]։ Նրա ընտանիքը մի քանի անգամ տեղափոխվել է պատերազմի ընթացքում՝ ապրելով տարբեր վայրերում, ինչպիսիք են Բիրգուն, Սլիման, Դինգլին և Ռաբաթը[2]։
Բրոքդորֆի վաղ կրթությունն ընդհատվել է պատերազմի բռնկման պատճառով, բայց երբ պատերազմն ավարտվել է, նա վերադարձել է դպրոց՝ հոր պնդմամբ[3]։ Ցանկացել է զբաղվել բժշկությամբ, սակայն ընտանիքը չէր կարող իրեն թույլ տալ համալսարան ուղարկել դստերը և առանց նրան տեղյակ պահելու գրանցել է աղջնակին ուսուցիչների վերապատրաստման դասընթացին։ Լինա Բրոքդորֆն իր կրթությունը վերսկսել է ավելի ուշ, երբ 1991 թվականին ընդունվել է աստվածաբանության մեկամյա ներածական դասընթաց, որին հաջորդել է բակալավրի հնգամյա կուրսը։ Ի վերջո, 2002 թվականին՝ 72 տարեկան հասակում, ստացել է աստվածաբանության և հումանիտար գիտությունների մագիստրոսի կոչում[3]։
Բրոքդորֆի ուսուցչական կարիերան սկսվել է պետական տարրական դպրոցում, սակայն նա ստիպված էր ընդհատել այն՝ իր չորս երեխաներին մեծացնելու համար։ Այս ընթացքում նա կենտրոնացել է իր գրելու վրա։ Հետագայում շարունակել է կարիերան Սուրբ Ալոյսիուս քոլեջում՝ որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի[3]։ 2004-2005 թվականներին եղել է L-Akkademja tal-Malti-ի խորհրդի անդամ և շարունակել է մնալ ակադեմիայի անդամ[4]։ Ութ տարի եղել է Għaqda Letterarja Maltija-ի նախագահ և հանդիսացել Għaqda Poeti Maltin-ի անդամ[5]։
Բրոքդորֆը սկսել է գրել 17 տարեկանում, երբ հաճախել է ուսուցիչների վերապատրաստման քոլեջ, որտեղ գիտնական Ջոզեֆ Ակվիլինան խրախուսել է իր ուսանողներին գրել կարճ պատմություններ կամ էսսեներ՝ ռադիոյով հեռարձակելու համար[2]։ Հետագա տասնամյակների ընթացքում՝ Բրոքդորֆը ծավալել է բեղմնավոր գործունեություն՝ գրել և թողարկել է մի քանի հաղորդումներ, որոնք հեռարձակվել են «Rediffusion»-ով 1950-ական և 1960-ական թվականներին, այդ թվում՝ Ħlieqa Bejnietna, Quddiem il-Mera, Nofs Siegħa Flimkien, and Magic in the Kitchen[4][5]։
Բրոքդորֆը գրել է մի քանի ռադիոպիեսներ, այդ թվում՝ «Ասիսիի աղքատները» (մալթ.՝ Il-Fqajjar t'Assisi)։ Նրա ստեղծագործություններից մի քանիսը հեռարձակվել են նաև Ավստրալիայի ռադիոյով[5]։
Բրոքդորֆը գրել է վեց անթոլոգիա, տասներկու վեպ և ավելի քան 340 նովելներ[4]։ Նա նաև ինքնակենսագրական է գրել Երկրորդ համաշխարհային պատերազմի իր փորձի մասին, որը կոչվում է Sireni u Serenati (Սերենադներ Սիրենների միջով)[6]։ 2004 թվականին Մալթայի գրքի ազգային խորհրդի կողմից այն արժանացել է մրցանակի՝ որպես լավագույն ոչ գեղարվեստական վեպ։ Հետագայում այն սերիականացվել և հեռարձակվել է տարբեր ռադիոկայաններով[7]։ Բրոքդորֆն արժանացել է նաև Ġieħ l-Akkademja tal-Malti-ի ոսկե մեդալի[4][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.