Լիթլ Արմենիա
From Wikipedia, the free encyclopedia
Լիթլ Արմենիա կամ Փոքր Հայաստան (անգլ.՝ Little Armenia), թաղամաս է Լոս Անջելես քաղաքի Հոլիվուդ շրջանի արևելյան մասում։ Անվանումը ծագել է այստեղ բնակվող ամերիկահայերից։ Թաղամասում 1970-ականներից սկսած տեղակայված են բազմաթիվ հայկական խանութներ, սրճարաններ և հիմնարկներ։ Նաև այստեղ է գտնվում 1978 թվականին կառուցված հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին, որի առջևում է «Ռոզի և Ալեքս Փիլիփոս» հայկական դպրոցը։ Թաղամասը սպասարկվում է Լոս Անջելեսի մետրոպոլիտենի «Red Line» գիծը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Լոս Անջելեսի թաղամաս, Երկիր ...
Լոս Անջելեսի թաղամաս | |||
---|---|---|---|
Փոքր Հայաստան | |||
Little Armenia | |||
Երկիր | ԱՄՆ | ||
Նահանգ | ԿալիֆորնիաԿալիֆորնիա | ||
Շրջան | Լոս Անջելես | ||
Համայնք | Լոս Անջելես | ||
Տվյալ կարգավիճակում | 1970 թվականից | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն, անգլերեն | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցին | ||
Ժամային գոտի | UTC-8 | ||
Պաշտոնական կայք | littlearmenia.com | ||
| |||
Փակել
Ամեն տարի ապրիլի 24-ին այստեղ տեղի են ունենում Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հանրահավաքներ։
Ներկայումս թաղամասում, ինչպես և ողջ Արևմտյան Հոլիվուդ շրջանում անշարժ գույքը ամենաթանկարժեքն է համարվում՝ Լոս Անջելես քաղաքի այլ շրջանների համեմատ։