Լը Վիգա
From Wikipedia, the free encyclopedia
Լը Վիգա (ֆր.՝ Le Vigan․ ֆրանսերեն արտասանութամբ՝ ( լսել); օքս.՝ Lo Vigan), ոչ մեծ քաղաք Ֆրանսիայի հարավում՝ Օքսիտանիա երկրամասի Լանգեդոկ — Ռուսիյոն տարածաշրջանի Գար դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Կենտրոնական լեռնազանգվածի Սևեններ լեռնաշղթայի հարավային կողմում, Էգուալ սարի մոտ, Առե գետի հովտում, «Սևեններ» ազգային պարկի ծայր հարավային մասում և այդ պարկի տարածքում գտնվող բնակավայրերից ամենամարդաշատն է[5]։ Ունի պատմա-մշակութային հուշարձաններ և դրա, ինչպես նաև բնակլիմայական գրավիչ պայմանների շնորհիվ դարձել է զբոսաշրջային կենտրոն․ ամռանը քաղաքի եկամուտների գլխավոր աղբյուրը զբոսաշրջությունն է։ Զբաղեցնում է 17,24 քառակուսի կիլոմետր տարածք։ 2009 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 3 959։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լը Վիգա | |||
ֆր.՝ Le Vigan[1] ֆր.՝ Commune-des-Monts[2] ֆր.՝ Monts[2] | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 17,24 կմ² | ||
ԲԾՄ | 231 մետր | ||
Բնակչություն | ▼3706 մարդ (հունվարի 1, 2021)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 30120[4] | ||
Պաշտոնական կայք | levigan.fr(ֆր.) | ||
| |||