![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bc/Antoine_Le_Nain_-_R%25C3%25A9union_musicale.jpg/640px-Antoine_Le_Nain_-_R%25C3%25A9union_musicale.jpg&w=640&q=50)
Լը Նեն
From Wikipedia, the free encyclopedia
Լը Նեն (LeNain), ֆրանսիացի գեղանկարիչ եղբայրներ։
- Անտուան (մոտ 1588, Լան, Պիկարդիա – 25.5.1648, Փարիզ)
- Լուի (մոտ 1593, Լան – 23.5.1648, Փարիզ)
- Մատիո (մոտ 1607, Լան – 2.4. 1677, Փարիզ)
1620-ական թթ. վերջերին Փարիզում ունեցել են ընդհանուր արվեստանոց և հաճախ աշխատել միասին։ Անտուան Լը Նենին վերագրվող պղնձե թիթեղի վրա արված խմբադիմանկարները կոմպոզիցիայով և կերպարների բնութագրմամբ միօրինակ են («Ընտանեկան դիմանկար», 1642, Լուվր, Փարիզ)։
Անտուանի աշակերտ Լուի Լը Նեն 1630-ական թթ. կրել է կարավաջիզմի ազդեցությունը։ Հիմնականում նկարել է գեղջկական կյանքի տեսարաններ («Վերադարձ խոտհնձից», 1641, «Դարբնոց», երկուսն էլ Լուվրում, «Կաթնավաճառուհու ընտանիքը», 1640-ական թթ., Էրմիտաժ, Լենինգրադ)։
Մատիո Լը Նեն գեղջկական պատկերների և պալատական կենցաղից վերցրած մոտիվների հեղինակ է («Տրիկ–տրակ խաղացողները», Լուվր)։
Լուի Լը Նենի «Թռչունների բներ քանդողները» աշխատանքը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում։
- Լը Նեն եղբայրների նկարներից
- Անտուան Լը Նեն
Réunion musicale - Լուի Լը Նեն
Երջանիկ ընտանիք, (Լուվր) - Մատիո Լը Նեն
Musicians