![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/07/University_of_Leicester_towers_2010.jpg/640px-University_of_Leicester_towers_2010.jpg&w=640&q=50)
Լեսթերի համալսարան
համալսարան / From Wikipedia, the free encyclopedia
Լեսթերի համալսարան (անգլ.՝ University of Leicester), պետական հետազոտական համալսարան Անգլիայի Լեսթեր քաղաքում։ Հիմնական կամպուսը գտնվում է հարավում` քաղաքի կենտրոնում, Վիկտորիա այգու կողքին։ Հայտնի է գենետիկ դրոշմավորման և Ռիչարդ III թագավորի բրախոների գտնվելու վայրի հայտնաբերման գյուտերով։
Լեսթերի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն, ազատ հասանելիության հրատարակություն և կրթական կազմակերպություն |
Հիմնադրված է | 1921 |
Ընդհանուր անձնակազմ | 2495 մարդ |
Անդամակցություն | ORCID[1][2], Jisc[3], Եվրոպայի համալսարանների միություն[4] և ELIXIR UK? |
Երկիր | ![]() |
Հասցե | University of Leicester, University Road, Leicester, Leicestershire, LE1 7RH |
Կայք | le.ac.uk և le.ac.uk(անգլ.) |
![]() ![]() Լեսթերի համալսարան, Միացյալ Թագավորություն | |
![]() |
Համալսարանն իրենից ներկայացնում է գլխավոր հետազոտական համալսարան և 2008 թվականին Times Higher Education ամսագրում հայտարարվեց որպես տարվա համալսարան[6]։ Լեսթերի համալսարանը համարվում է միակ համալսարանը, որը «Times Higher Education» մրցանակին է արժանացել յոթ տարի անընդմեջ։ 2016 թվականին համալսարանը զբաղեցրել է 24-րդ տեղը «The Complete University Guide» և 32-րդ տեղը «The Guardian» վարկաշային աղյուսակներում։ REF 2014 վարկանշային աղուսյակում Լեսթերի համալսարանը 126 համալսարանների մեջ սբաղեցրել է 49-րդ տեղը[7]։ 2012 թվականին Լեսթերի համալսարանը մեծբրիտանական QS World University Rankings քացվածում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը[8]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2d/David_Wilson_Library.jpg/640px-David_Wilson_Library.jpg)