From Wikipedia, the free encyclopedia
Լեպանտոյի ծովամարտ (իսպ.՝ Batalla de Lepanto, իտալ.՝ Battaglia di Lepanto, թուրքերեն՝ İnebahtı Deniz Muharebesi), ռազմական բախում Իսպանական կայսրության և Վենետիկյան հանրապետության գլխավորած Սրբազան լիգայի` մի կողմից և մյուս կողմից` օսմանյան նավատորմի միջև, որը տեղի ունեցավ 1571 թվականի հոկտեմբերի 7-ին Պատրասի ծովածոցում գտնվող Լեպանտոյի (հին Naupactus Ναύπακτος վայրի վենետիկյան տարբերակը, օսմանյան տարբերակով` İnebahtı) ռազմածովային բազայի մոտ։ Սրբազան լիգան կազմված էր եվրոպական մերձծովյա կաթոլիկ երկրներից` Հռոմի պապ Պիոս V-ի ջանքերով, և որի ռազմական ուժերի հրամանատարն էր Հռոմեական սրբազան կայսրության կայսր Կառլոս V-ի ապօրինածին որդի Խուան Ավստրիացին[6]։ Լեպանտոյի ծովամարտը Արևուտքի պատմությունում թիանավերի մասնակցությամբ մեծագույն ծովային ճակատամարտն էր` հին աշխարհից ի վեր[7], որին մասնակցում էր ավելի քան 400 ռազմանավ։ Սրբազան լիգան ճակատամարտում վճռական հաղթանակ տարավ, ինչը ազդարարեց միջերկրածովյան տարածաշրջանում օսմանյան ռազմական ծավալման փուլի ավարտը[8]։
Թվական | 1571 |
---|---|
Մասն է | Օսմանա-վենետիկյան պատերազմ (1570-1573) և Spanish-Ottoman War? |
Վայր | Լեպանտո, Հոնիական ծով |
Արդյունք | Սրբազան դաշինիքի վճռական հաղթանակ |
Հակառակորդներ | |
Սրբազան լիգա։ Պապական մարզ Վենետիկի հանրապետություն Ջենովա Տոսկանա Պարմա Սավոյան դքսություն Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտ Սրբազան Հռոմեական կայսրություն | Օսմանյան կայսրություն |
Հրամանատարներ | |
Դոն Խուան Ավստրիացի | Մյուեզզինզադե Ալի փաշա |
Կողմերի ուժեր | |
212 նավ[1] 6 գալեաս | 251 նավ 206 գարերա |
Ռազմական կորուստներ | |
10,000 սպանված[4] 17 գալեոն[5] | 40,000 սպանված[4] 200 գալերա ջրասույզ եղած, վառված կամ գրավված |
Ընդհանուր կորուստներ |
Օսմանյան նավատորմն ուներ 59 թիանավ (գալիոտներ և գալերաներ) աջ թևում, կենտրոնը բաղկացած էր 93 թիանավից (գալիոտներ և գալերաներ) կենտրոնում` ողջ նավատորմի հրամանատար գերագուն ծովակալ Մյուեզզինզադե Ալի փաշայի ենթակայության տակ, մոտավորապես նույնքան էլ կար հարավային` ձախ թևում։ Օսմանյան նավատորմն ուներ նաև 22 գալիոտից և թեթև ֆուստաներից բաղկացած պահեստազոր։ Ալի փաշան, ըստ վկայությունների, նավերի քրիստոնյա թիավար ստրուկներին խոստացել է ազատություն` օսմանցիների հաղթանակի դեպքում[9]։ Օսմանյան նավատորմում կար մոտ 37,000 թիավար ստրուկ[10], հիմնականում գերեվարված քրիստոնյաներ, որոնցից շատերը ճակատամարտի վճռորոշ պահին ապստամբեցին և նպաստեցին Սրբազան դաշինիքի հաղթանակին[11]։
Քրիստոնեական նավատորմի հրամանատար Խուան Ավստրիացին, հոկտեմբերի 7-ին անցկացնելով խորհրդակցություն, որոշեց ճակատամարտ տալ, չնայած եղանակային պայմանները սկզբում նպաստավոր չէին նրանց համար և վտանգ կար, որ օսմանյան նավատորմը կարող էր գրոհել նախքան Սրբազան լիգայի նավատորմը կզբաղեցներ իր մարտական դիրքերը։ Սակայն կեսօրվա կողմ, նախքան նավատորմները կբախվեին, քամին փոխեց ուղղությունը` դառնալով նպաստավոր Սրբազան լիգայի համար։ Մարտը սկսվեց ծովածոցի հյուսիսային ափի մոտ, ուր հակառակորդ կողմերի նավերը կռվում էին հաճախ հպվելով կողերով, իսկ տախտակամածներին ծավալվում էր ձեռնամարտ։ Օսմանյան նավերի ազատագրված քրիստոնյա ստրուկներին զենք էր տրամադրվում և նրանք միանում էին կռվին, այսպիսով ուժերի հավասարակշռությունը թեքելով հոգուտ Սրբազան լիգայի[12]։ Կենտրոնում ձեռնամարտով ուղեկցվող համառ պայքար ծավալվեց երկու նավատորմների հրամանատարանավերի միջև և օսմանցիները մոտ էին հաղթանակին, երբ պապական տորմիղի հրամանատարանավը` Մարկանտոնիո Կոլոննայի գլխավորությամբ շտապեց օգնության Խուան Ավստրիացուն և օգնեց հաղթել ու աբորդաժով գրավել օսմանցիների հրամանատարանավը։ Օսմանյան նավատորմի հրամանատար Ալի փաշան ևս սպանվեց կռվում և Սրբազան լիգայի դրոշը բարձրացվեց գրավված օսմանյան հրամանատարանավի վրա` կոտրելով մնացած օսմանյան նավատորմի ոգին։ Երկժամյա մարտից հետո օսմանցիները պարտություն կրեցին կենտրոնում և ձախ թևում[13]։ Օսմանցիները փորձեցին իրավիճակը փոխել` օգտվելով Անդրեա Դորիայի գլխավորած աջ թևի և կենտրոնի միջև առաջացած բացից և գրոհեցին Կոլոննայի տորմիղի հարավային թևի վրա, սակայն քրիստոնյաների պահեստային տորմիղը օգնեց հետ մղել հարձակումը։ Առաջին բախումները շարունակվեցին միչև երեկո, սակայն օսմանյան նավատորմի ճակատագիրը որոշված էր։
Ճակատամարտը նշանակալից պարտություն էր օսմանցիների համար, ովքեր 15-րդ դարից ի վեր ծովային պարտություն չէին տեսել, վերացնելով Իտալիայի վրա ծառացած սպառնալիքը, սակայն Սրբազան դաշիննք էլ իր հաղթանակի պտուղիներից լիովին չկարողացավ օգտվել և չունեցավ տարածքային նվաճում[14]։ Քրիստոնեական զորքերի կազմում ճակատամարտին «Մարկեսա» գալերայի վրա մանսակցել է նաև Միգել դե Սերվանտեսը, ով կռվում կորցրել է ձեռքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.