From Wikipedia, the free encyclopedia
Լեո Սաուեր (սլովակ.՝ Leo Sauer, դեկտեմբերի 16, 2005, Բրատիսլավա, Սլովակիա), սլովակ ֆուտբոլիստ, հոլանդական «Ֆեյենորդ» ակումբի և Սլովակիայի հավաքականի վինգեր: 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Քաղաքացիությունը | Սլովակիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 16, 2005 (18 տարեկան) | ||
Ծննդավայր | Բրատիսլավա, Սլովակիա | ||
Հասակ | 1,84 մետր | ||
Դիրք | winger | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լեո Սաուերը ծնունդով Բրատիսլավայից է, ֆուտբոլ խաղալ սկսել է տեղի «Սլովան» ակումբի ակադեմիայում։ 2018 թվականի ամռանը դարձել է Ժիլինա» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի խաղացող[1]։ 2022 թվականի փետրվարի 27-ին նշել է իր նորամուտը «Ժիլինա 2»-ում («Ժիլինայի» պահեստային թիմ) Սլովակիայի երկրորդ լիգայի «Պետրժալկայի» դեմ խաղում[2]։ 2023 թվականի ապրիլին երեք տարվա պայմանագիր է կնքել հոլանդական «Ֆեյենորդ» ակումբի հետ[3]։ 2023 թվականի օգոստոսի 20-ին նշել է նորամուտը «Ֆեյենորդի» հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռոտերդամի «Սպարտայի» դեմ խաղում և աչքի ընկնելով խփած գոլով[4]:
Հանդես է եկել Սլովակիայի մինչև 17, մինչև 18, մինչև 19, մինչև 20 և մինչև 21 հավաքականներում:
2024 թվականի մարտի 26-ին նշել է իր նորամուտը Սլովակիայի գլխավոր հավաքականի կազմում Նորվեգիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[5]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.