From Wikipedia, the free encyclopedia
Լեոպոլդ Ստոկովսկի (անգլ.՝ Leopold Anthony Stokowski, ապրիլի 18, 1882[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - սեպտեմբերի 13, 1977[1][2][3][…], Նեթեր Ուալոփ, Թեսթ Վելի, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[5]), ամերիկացի դիրիժոր։ Ազգությամբ՝ լեհ (մայրը շոտլանդուհի էր)։
Անտոն Ստանիսլավ Բոլեսլավովիչ Ստոկովսկի | |
---|---|
Բնօրինակ անուն | Leopold Stokowski |
Ի ծնե անուն | անգլ.՝ Leopold Anthony Stokowski |
Ծնվել է | ապրիլի 18, 1882[1][2][3][…] Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 13, 1977[1][2][3][…] (95 տարեկան) Նեթեր Ուալոփ, Թեսթ Վելի, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[5] |
Գերեզման | East Finchley Cemetery |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր |
Գործիքներ | Երգեհոն |
Աշխատավայր | Philadelphia Orchestra? |
Լեյբլ | RCA Records,Columbia Records,Capitol Records |
Կրթություն | Երաժշտության թագավորական քոլեջ և Թագավորական քոլեջ |
Անդամակցություն | Royal College of Organists? |
Ամուսին | Գլորիա Վանդերբիլթ, Olga Samaroff? և Evangeline Johnson Merrill? |
Պարգևներ | |
Կայք | stokowskisociety.net |
Leopold Stokowski Վիքիպահեստում |
Ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջը, կատարելագործվել Փարիզում, Բեռլինում։ Որպես դիրիժոր հանդես է եկել 1908 թվականից, Լոնդոնում։
Հյուրախաղերով հանդես է եկել իր գլխավորած (1912-1936) Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որին համաշխարհային ճանաչում է բերել։ Ղեկավարել է նաև ԱՄՆ-ի այլ խոշորագույն սիմֆոնիկ նվագախմբեր, այդ թվում՝ իր իսկ ստեղծած Համաամերիկյան երիտասարդական (1940-1942), ապա Հոլիվուդի (1945-1949), Նյու Յորքի ֆիլհարմոնիկ (1949-1950) են։
Հիմնադրել է Ամերիկայի սիմֆոնիկ նվագախումբը Նյու Յորքում (1962 թվականին)։ 1970-1977 թվականներին եղել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։
Ստոկովսկու երաժշտական մշակույթում ամերիկյան ոճի աչքի ընկնող ներկայացուցիչներից է (լայն լսարան նվաճելու համար հանդես է բերել հնարամտություն, ունկնդիրներին զարմացրել ամերյան կոմպոզիտորների նորագույն բարդ երկերի կատարմամբ, դահլիճում կիրառել լուսային էֆեկտներ և այլն)։
Մեծ դեր է խաղացել որպես երաժշտական լուսավորիչ՝ կազմակերպել է մանուկների և պատանիների համար համերգների շարքեր։
Գրել է «Երաժշտությունը բոլորիս համար» գիրքը (1943), նկարահանվել կինոնկարներում («Հարյուր տղամարդ և մի աղջիկ», «Ֆանտազիա», «Կառնեգի-հոլլ» և այլն)։ Երաժշտական երկերի հեղինակ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.