արգենտինացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Լեոպոլդե Խաստինո Լուկե (իսպ.՝ Leopoldo Jacinto Luque, մայիսի 3, 1949[1][2][3], Սանտա Ֆե, Արգենտինա - փետրվարի 15, 2021[4][5], Մենդոսա, Արգենտինա), արգենտինացի առաջատար ֆուտբոլիստ, հարձակվող, աշխարհի չեմպիոն (1978)[6][7]։
Ֆուտբոլով սկսել է զբաղվել վաղ տարիքից, հանդես է եկել գավառական ակումբներում։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում նորամուտը նշել է 1972 թվականին՝ «Ռոսարիո Սենտրալ» ակումբում, արի կազմում երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն։ Հետագայում հանդես է եկել «Ռիվեր Փլեյթ» ակումբում, որի կազմում ևս երեք անգամ դարձել է առաջնության չեմպիոն։
1978 թվականին եղել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատարներից մեկը աշխարհի առաջնությունում․ առաջին երկու խաղերում նա աչքի է ընկել Հունգարիայի և Ֆրանսիայի հավաքականների դարպասը խփած մեկական գոլով։ Ֆրանսիացիների դեմ խաղում Լուկեն վնասվածք է ստացել և չի խաղացել հաջորդ երկու խաղերում։ Այդ օրերին ավտովթարից մահացել է իր եղբայրը։ Նա խաղադաշտ է վերադարձել Բրազիլիայի դեմ խմբային փուլի երկրորդ խաղում։ Կիսաեզրափակչում Լուկեն երկու գոլ է խփել Պերուի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասին (6-0)։
Եղել է Մենդոսա նահանգի սպորտի նախարարը։
2020 թվականի դեկտեմբերին Լուկեն վարակվել էր COVID-19 -ով, իսկ հունվարին նրա մոտ ախտորոշվել է է երկկողմանի թոքաբորբ։ Փետրվարի 15-ին նա մահացել է սրտի և շնչառության կանգից[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.