հայ շինարար From Wikipedia, the free encyclopedia
Լենո Սամվելի Ամարյան (մարտի 28, 1929, Գորիս, Հայաստան), հայ ճարտարագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար (1995), Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստի Պետրովյան ակադեմիայի անդամ (1999)։
Լենո Ամարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1929 (95 տարեկան) |
Ծննդավայր | Գորիս, Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Tver State Technical University? (1952) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1968) |
Մասնագիտություն | ճարտարագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Tver State Technical University? |
Պարգևներ և մրցանակներ |
Լենո Ամարյանը ծնվել է 1929 թվականին մարտի 28-ին, Գորիս քաղաքում[1]։ 1947 թվականին ավարտել է Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել Մոսկվայի տորֆի ինստիտուտը` այն ավարտելով 1952 թվականին՝ ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ։ Աշխատել է Օրեխովո-Զուևո քաղաքի «Տորֆմաշ» գործարանում, որպես հերթափոխի վարպետ, արտադրամասի պետ, գլխավոր ինժեներ, այնուհետև՝ տնօրեն։ 1961 թվականից աշխատել է Տվերի պոլիտեխնիկական ինստիտուտում, եղել «Կոնստրուկցիաներ և կառույցներ», «Ավտոճանապարհներ և օդանավակայաններ» ամբիոնների վարիչ։ 1976 թվականից աշխատել է ԽՍՀՄ պետշինի ինժեներական հետախուզումների Գիտահետազոտական ինստիտուտում (ԳՀԻ)` ինժեներական հետախուզումների տեխնիկայի և տեխնոլոգիայի բաժնի վարիչ։
Նրա գիտական աշխատանքները վերաբերում են շինարարության մեջ ինժեներա-երկրաբանական հետախուզումների նոր սարքավորումների և ապարատների ստեղծմանն ու արմատավորմանը, հատկապես ծովափնյա և ճահճային տարածքների թույլ գրունտային նստվածքների համար։ Ամարյանի ստեղծած սարքավորումները և սարքերը լայնորեն կիրառվում են նավթագազային, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության, հիդրոտեխնիկայի, ճանապարհների,կոմունիկացիաների հետախուզման ասպարեզում։ 250 հոդվածների և 5 մենագրությունների հեղինակ է։
«Թույլ գրունտները և նրանց ուսումնասիրության մեթոդները» աշխատությունը լույս է տեսել Հոլանդիայում (1993)[2]։ Նրա 90 գյուտերը հաստատված են հեղինակային իրավունքներով և արտոնագրերով։ Պարգևատրվել է Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ) 8 ոսկյա և 6 արծաթյա մեդալներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.