Լենինի դամբարան
From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Լենինի դամբարան (1953-1961 թվականներին Վլադիմիր Իլյիչ Լենինի և Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինի դամբարան), հուշարձան-դամբարան Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Կրեմլի պատի մոտ, որտեղ 1924 թվականից թափանցիկ սարկոֆագում պահպանվում է Վլադիմիր Լենինի մարմինը[1]։
Լենինի դամբարան Мавзолей Ленина | |
---|---|
Շինության տեսակ | Գրանիտ, սև լաբրադոր, պորֆիր |
Նախագծի հեղինակ | Ալեքսեյ Շչուսև, Իսիդոր Ֆրանցուզ |
Շինարար | Ալեքսեյ Շչուսև |
Շինարարության սկիզբ | 1924 |
Շինարարության վերջ | 1930 |
🌐 | fso.gov.ru/struct/skmk/pravila_kremlin/ |
Առաջին փայտե դամբարանը կառուցվել է 1924 թվականի հունվարին[2], երկրորդ փայտե դամբարանը՝ 1924 թվականի մայիսին։ Քարե դամբարանը կառուցել են 1930 թվականի հոկտեմբերին[3][4][5]։
П1924 թվականից դամբարանում կա Լենինի մարմնի պահպանման լաբորատորիա[6], այնտեղ զմռսվել են տարբեր երկրների մի քանի հայտնի քաղաքական գործիչների մարմինները[7]։ 1953-ից մինչև 1961 թվականը դամբարանում գտնվել է Իոսիֆ Ստալինի մարմնով սարկոֆագը[5][8]։
1989 թվականից մինչ օրս վեճեր են ընթանում Լենինի վերահուղարկավորման և դամբարանի փակման թեմայով[9]։