![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8b/LenaHall2022.jpg/640px-LenaHall2022.jpg&w=640&q=50)
Լենա Հոլլ
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Լենա Հոլլ (անգլ.՝ Lena Hall, լրիվ անունը՝ Սելինա Կոնսուելա Գաբրիելլա Կարվախալ, անգլ.՝ Celina Consuela Gabriella Carvajal[3], հունվարի 30, 1980(1980-01-30)[1][1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և երգերի հեղինակ, «The Deafening» խմբի մենակատար։ Նրան մեծ ճանաչում են բերել Բրոդվեյի թատրոնում ունեցած ելույթները[4], այդ թվում նաև «Kinky Boots» մյուզիքլում խաղացած Նիկոլայի ու 2014 թվականին վերսկսած «Hedwig and the Angry Inch» մյուզիքլում Հիտջակի դերերը։ Նիկոլայի դերի համար նա արժանացել է «Թոնի» մրցանակի և մյուզիքլի պաշտոնական ալբոմի համար առաջադրվել Գրեմմի մրցանակի[5]։ Լենա Հոլլը հռչակվել է նրանով, որ դարձել է առաջինը, ով 2016 թվականին՝ մյուզիքլի ազգային շրջագայության ժամանակ, միևնույն ներկայացման ժամանակ խաղացել է և՛ Հեդվիգի, և՛ Հիտջակի դերերը[6]։
Լենա Հոլլ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Celina Consuela Gabriella Carvajal |
Նաև հայտնի է որպես | Lena Hall |
Ծնվել է | հունվարի 30, 1980(1980-01-30)[1][1] (44 տարեկան) Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք, բլյուզ և գլեմ ռոք |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Կրթություն | Ruth Asawa San Francisco School of the Arts? |
Պարգևներ | |
Կայք | lenahall.com lenahallobsessed.com |
![]() |