![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e3/Logo_of_the_Lehi_movement.svg/langhy-640px-Logo_of_the_Lehi_movement.svg.png&w=640&q=50)
Լեհի
From Wikipedia, the free encyclopedia
«Լեհի» (եբրայերեն՝ לח"י, Լոհամեյ Հերութ Իսրայել–ի կրճատված տառերը։ «Իսրայելի ազատության համար պայքարողներ», לוחמי חרות ישראל)՝ հրեական ընդհատակյա կազմակերպություն[1][2], գործում էր Պաղեստինում բրիտանական մանդատի դեմ 1940 թվականից մինչ Իսրայելի Պետության հիմնումը 1948 թվականին։ Կազմակերպվել էր «Իրգուն» ընդհատակյա կազմակերպությունից հեռացածների կողմից, ովքեր չէին համաձայնվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի դեմ պայքարի դադարեցման քաղաքականությանը։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեհի (այլ կիրառումներ)
«Լեհի» եբրայերեն՝ לח"י | |
---|---|
![]() | |
Տեսակ | ռազմական կազմակերպություն և ահաբեկչական կազմակերպություն |
Էթնիկ կազմ | հրեաներ |
Գաղափարախոսություն | արմատական սիոնիզմ |
Հիմնադիր | Avraham Stern? |
Ղեկավար | Աբրահամ Շտերն (1940—1942), Իցհակ Շամիր (1942—1949), Իսրայել Էլդադ (1942—1949), Նաթան Ելին–Մոր (1942—1949) |
Գործունեության տարածք | Պաղեստին |
Ստեղծման տարեթիվ | 1940 թվական |
Լուծարման տարեթիվ | 1948 թվականի մայիսի 29 |
Նախորդ | Իրգուն |
Համախոհներ | Իրգուն (1945—1948) Հագանա (1945—1946) ![]() և այլն |
Հակառակորդներ | ![]() Հագանա (1944—1945) և այլն |
Անդամների քանակ | մոտ 800 մարդ |
Գործողություններ | Դեյր Յասինի կոտորած, Արաբա-իսրայելական պատերազմ (1948-1949) |
![]() |
«Լեհիի» առաջին ղեկավարը Աբրահամ Շտերնն էր, ինչի կապակցությամբ անգլիացիները «Լեհին» անվանում էին The Stern Gang («Շտերնի բանդա»)[3]։ Շտերնի սպանությունից հետո 1942 թվականի փետրվարի 12-ին «Լեհիի» ղեկավարները դարձան Իցհակ Շամիրը, Իսրայել Էլդադը և Նաթան Ելին-Մորը[4][5][6][7][8][9]։
«Լեհիի» ամենաաղմկահարույց ահաբեկչությունները 1944 թվականին բրիտանացի նախարար Ուոլթեր Գինեսի, 1948 թվականին ՄԱԿ-ի միջնորդ կոմս Ֆոլքե Բերնադոտի սպանություններն էին և մեղսակցությունը Դեյր–Յասինի կոտորածին։
Քնեսեթի 1-ին գումարման ընտրություններում «Լեհին» ներկայացել է սեփական ցուցակով՝ «Ռեշիմատ հա–լոխամիմ» («Մարտիկների ցուցակ»), որով Քնեսեթ է անցել Ն. Ելին-Մորը[2][10]։