From Wikipedia, the free encyclopedia
Էլեոնորա Փոնս (հունիսի 25, 1996[2], Կարակաս, Վենեսուելա)՝ ավելի հայտնի որպես Լելե Փոնս, համացանցի աստղ, ամենաշատը ճանաչված իր 6 վայրկյանանոց տեսահոլովակներով։ Փոնսի տեսահոլովակներից շատերը կատակներ են իր ընտանիքի, ընկերների և դասընկերների մասին։ Փոնսը ծնվել է Վենեսուելայում, սակայն տեղափոխվել է ԱՄՆ՝ հինգ տարեկանում։ Հիմա ապրում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։
Լելե Փոնս անգլ.՝ Eleonora Pons | |
---|---|
Ծնվել է | 1996 |
Ծննդավայր | Կարակաս, Վենեսուելա |
Քաղաքացիություն | Վենեսուելա և ԱՄՆ |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրթություն | Miami Country Day School? |
Մասնագիտություն | համացանցի աստղ, յութուբեր |
Ամուսին | Guaynaa?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Lele Pons Վիքիպահեստում |
Փոնսը իր առաջին հեռախոսը ստացել է 15 տարեկանում և շուտով հայտնաբերել «Vine» ծրագիրը։ Նա ասում է, «ես սկսել եմ տեսահոլովակներ նկարահանել իմ ընկերների հետ և վերջ ի վերջո դարձել պրոֆեսիոնալ այդ գործում։ Սկզբում տեսահոլովակներս նույնիսկ ծիծաղելի չէին, սակայն ամեն ինչ ժամանակի ընթացքում փոխվեց։» Փոնսն առաջին մարդն էր ով «Vine»-ում ունեցավ 1 միլիարդ դիտումներ[3][4]։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ի հաշվարկներով Փոնսի էջը ունի ամենաշատ դիտումները՝ 6.7 միլիարդից ավել[5]։ Փոնսի էջը ունի 8.2 միլիոնից ավել հետևորդներ և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։ Փոնսը նաև ստեղծել է «Արա դա Vine-ի համար» ("Do It For The Vine") արտահայտությունը[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.