Լելեպա (կղզի)
From Wikipedia, the free encyclopedia
Լելեպա, կղզի Վանուատուի խաղաղօվկիանոսային կղզիներում։ Պատկանում է Նոր Հեբրիդյան կղզիներին և տեղակայված է Էֆատե կղզու հյուսիսարևմտյան ափին։
Լելեպա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Վանուատու |
Վարչատարածքային միավոր | Վանուատու |
Մասն է | New Hebrides? |
Երկարություն | 5 կմ |
Մակերես | 1,6 կմ² |
Բնակչություն | 500 մարդ |
Լելեպան ունի մոտ 5 կիլոմետր երկարություն՝ հյուսիսից հարավ ուղղությամբ ու 160 հա տարածք։ Ամենաբարձր կետը Տիֆիտ լեռն է, որի բարձրությունը 202 մետր։ Լելեպայի բնակչությունը շուրջ 500 մարդ է։ Ամենամեծ քաղաքը Նատապաոն է (բնակչությունը՝ 350 մարդ), գտնվում է կղզու հարավային մասում։ Կղզու հյուսիսային ծայրում տեղակայված է Լելո գյուղը։ Կղզու վրա կա դպրոց, մանկապարտեզ և երկու եկեղեցի։ Մոսո և Էֆատե հարակից կղզիների հետ միասին՝ Լելեպան ստեղծում է բնական Հավանա նավահանգիստը, որ կոչվել է HMS Havannah (1811) բրիտանական նավի անունով, որը երկու անգամ խարսխվել է այնտեղ 1849-1850 թվականներին։
Տեղական լեզուն լելեպան է, նրանով խոսում է ավելի քան 400 մարդ։ Այն երբեմն համարվում է հարավային էֆատե լեզվի բարբառ։