Լեթա
From Wikipedia, the free encyclopedia
Լեթա (հուն․՝ Λήθη, բառացի` մոռացություն) հին հունական դիցաբանության մեջ հինգ գետերից մեկը (Ստիքս, Աքերոն, Կոկիտոս և Ֆլեգետոն գետերի հետ), որ հոսում է Աիդի ստորերկրյա թագավորությունում, մոռացության գետ[1]։ Ի սկզբանե հիշատակվել է «Լեթայի հովիտը»[2]։
Հայտնվելով ստորերկրյա թագավորությունում` մահացածները խմում էին գետի ջրից և մոռանում անցյալը, և հակառակը, ովքեր վերադառնում էին երկիր, պետք է ևս մեկ անգամ ջուր խմեին ստորգետնյա գետից։ Այս պատկերացումներն ի հայտ են եկել Հոմերոսից հետո` վերածվելով ժողովրդական հավատալիքի։ Լեթա գետը հոսել է նաև Են երկրում, որ համարվել է Լեթայի ու Թանատոսի (Մոռացություն և Մահ) եղբայրը։ Ստորգետնյա թագավորությունում եղել է նրա գահը, որին, իմիջիայլոց, նստել են Աիդին այցելության եկած Թեսևսն ու Պիրիտիոսը։
Մոռացության Լեթա գետը համարվել է մահվան թագավորության անբաժանելի մասը։ Մահացածները հենց նրանք են, որ կորցրել են հիշողությունը, մինչդեռ առանձնահատուկ հարգանքի արժանացած որոշ մարդիկ, օրինակ` Թիրեսիասն ու Ամֆիրոսը, իրենց հիշողությունը պահպանել են նույնիսկ մահից հետո։
Լեթան աստվածություն է, որ ծնվել է Էրիսից` Հիպնոսի ու Թանատոսի քրոջից[3][4]։ Նա համարվել է Դիոնիսոսի մայրը, դերակատարում է ունեցել դիոնիսյան միստերիաներում[5][6]։ Նրա պաշտամունքի վայրը գտնվել է Աթենքի` Պոսեյդոնի ու Աթենասի տաճարում[7]։