գետ From Wikipedia, the free encyclopedia
Լեդավա (սլովեն.՝ Ledava), գետ Ավստրիայում, Սլովենիայում, Հունգարիայում և Խորվաթիայում, Մուրի վտակը։
Լեդավա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 76 կմ |
Ավազանի մակերես | 715 կմ² |
Գետաբերանի տեղակայում | Մուր |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Լիպնիկա, Martjanski potok? և Brezovski potok? |
Երկրամաս | Զյուդոստշտայերմարկ |
Ջրահավաք | Դանուբի ավազան |
Գետի երկարութոունы 76 կմ է[1]։ Դա Պոմուրաիի ամենամեծ գետն է և Սլովենիայում գտնվող Մուրի գետի ամենամեծ վտակն է[2]։
Գետը սկիզբ է առնում Ավստրիայից՝ Լենդվա Բախ (Lendva Bach) վայրից և հոսում է դեպի հարավ-արևելք։ Սլովենիայի տարածք Լեդավան մտնում է անցնելով Կուգլի բլրակի կողքով, որը Պրեկմուրյայի ամենամեծ գագաթն է (ծովի մակարդակից բարձր է 418 մետրով), և շարունակում է հոսել դեպի հարավ։ Ռոպոչայի կողքին գտնվող մի բնակատեղիում այն ընկնում է Լեդավսկո արհեստական լճի մեջ։ Այնուհետև գետը դուրս է գալիս լճից՝ դառնալով նրանից դուրս եկող միակ գետը։ Իր հոսքի ամենացածր մասում Լեդավան հոսում է Մորսկա-Սոբոտա և Լենդավա քաղաքների կողքով։
Լեդավան մի քանի վտակ ունի, որոնցից ամենամեծը Կրկն է, իսկ ամենաերկարը Կոբիլեն։ Լեդավայի ճանապարհը ավարտվում է Հունգարիայի և Խորվաթիայի սահմաններում[3], ինչպես նաև Սլովենիայի սահմանում՝ որպես Մուր գետի ձախ վտակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.