From Wikipedia, the free encyclopedia
Լաֆֆերի կորը ցույց է տալիս հարկման դրույքաչափերի և պետական բյուջեի հարկային մուտքերի միջև եղած կապը։ Սա գիտականորեն ուսումնասիրել է ամերիկացի տնտեսագետ Արթուր Լաֆֆերը[1]։ Պետության հարկաμյուջետային քաղաքականությունը խթանում է արտադրության աճը, մեծացնում բյուջեի հարկային մուտքերը։ Այդ քաղաքականությունը հաջողությամμ կարող է իրականացվել, եթե հարկային արտոնություններն ու հարկման դրույքաչափերը հիմնավորված են։ Եթե հարկման դրույքաչափերը μարձրացվում են չհիմնավորված ձևով, ապա պայմաններ են ստեղծվում արտադրության ծավալների կրճատման և հարկերի վճարումից խուսափելու համար։ Լաֆֆերի կորն ունի հետևյալ տեսքը.
Գծապատկերում հարկային մուտքերը տեղադրված են x–ի առանցքի վրա, իսկ հարկման դրույքաչափերը՝ y–ի առանցքի վրա։ Հարկման դրույքաչափի աճին զուգընթաց՝ պետական μյուջեի եկամուտներն աճում են 0–100%։ Ենթադրենք 50%-ի դեպքում (M կետ) μյուջեի մուտքերն առավելագույնն են, իսկ եթե աճը շարունակվի, ապա բյուջեի մուտքերը կսկսեն կրճատվել, 100%-ի դեպքում դրանք կհավասարվեն զրոյի։ Այսպիսով, զրոյական դրույքաչափի և 100%-ի դեպքում փաստորեն հարկային մուտքերը μացակայում են[2]։ Լաֆֆերը գտնում է, որ հարկման ցածր դրույքաչափերը կխթանեն արտադրության զարգացմանը, հետևաμար՝ գործազրկության կրճատմանը։ Արդյունքում՝ կընդլայնվի հարկային μազան, իսկ հարկման դրույքաչափերի անընդհատ բարձրացումը կհանգեցնի արտադրողների շահագրգռվածության նվազմանը, ուստի և՝ արտադրության չափերի կրճատմանը։ Դրանից, հարկավ, կտուժի պետական բյուջեն։ Այսպիսով, թվում է, թե հարկման դրույքաչափերի անընդհատ բարձրացումը կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների ավելացմանը, մինչդեռ իրականում հակառակ պատկերն է ստացվում։ Սակայն Ա. Լաֆֆերի գաղափարները մասնագետների կողմից միանշանակ չընդունվեցին. քննադատները հետևյալ վարկածներն են առաջ քաշում.
Սակայն Լաֆֆերտի կորը բնորոշ է կարճաժամկետին, իսկ երկարաժամկետում ձևավորվում են այնպիսի պայմաններ, որոնք խթանում են աշխատանքային և ձեռնարկատիրական գործունեության ակտիվացմանը, և ստվերային տնտեսությունը կանցնի օրինական տնտեսության, արդյունքում կմեծանան բյուջեի եկամուտները։ Այնուամենայնիվ, պետական բյուջեի եկամուտները կարող են առավելագույն չափերի հասնել միայն հարկման դրույքաչափերի որոշակի բարենպաստ մակարդակի դեպքում։ Սակայն հիմնական դժվարությունն այն կետի μացահայտման մեջ է, որտեղ իրականում կգտնվի տնտեսությունը և, հետևաբար, հարկման դրույքաչափի լավագույն մակարդակը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.