From Wikipedia, the free encyclopedia
Լարումների թենզորը (երբեմն Կոշու լարումների թենզոր) — երկրորդ աստիճանի թենզոր է, որը բաղկացած է ինը մեծություններից, որոնք ներկայացնում են բեռնված մարմնի կամայական կետում մեխանիկական լարումները։ Դեկարտյան կոորդինատային համակարգում այդ ինը մեծությունների գրվում են աղյուսակի տեսքով, որի գլխավոր անկյունագծում գտնվում են լարման վեկտորների նորմալ բաղադրիչները երեք փոխուղղահայաց հարթակներում,որոնք անցնում են միջավայրի դիտարկվող կետով, իսկ մնացած դիրքերում — վեկտորների լարման շոշափող բաղադրիչները այդ հարթակներում։
լարման թենզորի բաղադրիչները դեկարտյան համակարգում՝ (այսինքն ), դուրս է բերվում հետևյալ կերպ։ Դիտարկվում է հոծ միջավայրի անվերջ փոքր ծավալով մարմին, որը ունի խորանարդի տեսք, որի եզրերը ուղղահայաց են կոորդինատական առանցքներին եւ ունեն մակերես։ Յուրաքանչյուր եզրին գործում են մակերեսային ուժեր։ Եթե այդ ուժերի պրոյեկցիաները առանցքների վրա նշանակենք -ով , ապա լարման թենզորի բաղադրիչների և մակերեսային ուժերի պրոյեկցիաների միջև տեղի կունենա հետևյալ կապը․
այստեղ ինդեքսով գումարում չի կատարվում։ , , բաղադրիչները (, , ) նորմալ լարումներն են, որոնք նկարագրում են ուժերի պրոյեկցիաները դիտարկվող եզրերի նորմալ ուղղության վրա․
, , բաղադրիչները (, , ) շոշափող լարումներն են, որոնք նկարագրում են ուժերի պրոյեկցիաները դիտարկվող եզրերի շոշափող ուղղության վրա․
Հոծ միջավայրի սեփական իմպուլսի մոմենտի, ինչպես նաև մակերևույթային և ծավալային ուժերի բացակայության դեպքում լարման թենզորի սիմետրիկ է, որը հետևանք է իմպուլսի մոմենտի հավասարակշռության հավասարման. Օրինակ առաձգականության տեսության և հիդրոդինամիկայի մեջ իդեալական հեղուկի լարման թենզորը սիմետրիկ է։
Հարաբերականության տեսության տեսանկյունից լարման թենզորի բաղադրիչները էներգիայի-իմպուլսի թենզորի ինը տարածական բաղադրիչներն են.
Դասական էլեկտրոդինամիկայում էլեկտրամագնիսական դաշտի լարման թենզորը (Մաքսվելի լարման թենզոր) Միավորների միջազգային համակարգում ունի հետևյալ տեսքը.
որտեղ էլեկտրամագնիսական դաշտերի էներգիայի խտությունն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.