հայ քանդակագործ, նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Լավրենտ Բահաթուրի Ղալայան (հունվարի 10, 1938, Դրմբոն (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում)), հայ նկարիչ, քանդակագործ։
Լավրենտ Ղալայան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Դրմբոն, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1967) |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Ուշագրավ աշխատանքներ | Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշան |
Զավակներ | Սասուն Ղալայան |
Նկարիչ Սասուն Ղալայանի հայրն է։
1967 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1969 թվականից դասավանդում է Արցախի պետական համալսարանում (գծագրության և կերպարվեստի բաժնի հիմնադիր-ղեկավար՝ 1994 թվականից)[1]։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի հեղինակն է[2]։
Ստեղծագործում է գրաֆիկայի («Կամրջի կառույց», 1983, «Կատարելություն», 1984), գեղանկարի («Խոր վիրապ», 1993, «Արարատ», 1997, եռանկար), «Ղարաբաղի հորովել», 2001-05, շարք, և այլն), քանդակագործության («Վարպետ Հակոբը», 1985, դիմաքանդակ, «Սայաթ-Նովա», 2005, կոմպոզիցիա, «Վասն Հայրենյաց», 2001, համալիր-հուշարձան, Ստեփանակերտ, և այլն) բնագավառներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.