Լասլո Հուդեց
From Wikipedia, the free encyclopedia
Լասլո Էդի Հուդեց(հոնգարերեն՝ László Ede Hudec[2] կամ Ladislav Hudec (հունգ.՝ Hugyecz László Ede)[2], չինական անունը՝ Wu Dake ((Չինարեն). հունվարի 8, 1893(1893-01-08)[1], Բանկա Բիստրիկա, Ավստրո-Հունգարիա - հոկտեմբերի 26, 1958(1958-10-26)[1], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), 20-րդ դարի հունգարա-[3][4]–սլովակ[5][6] ճարտարապետ, ով հիմնականում գործել է Չինաստանի Շանհայ քաղաքում (1918-ից 1945 թվականներին), որտեղ նրա նախագծերի հիման վրա կառուցվել են մի շարք նշանակալի շինություններ։ Առավել աչքի ընկնող կառույցներն են Park Hotel Shanghai-ը, Grand Cinema-ն, Joint Savings and Loan building-ը, Baptist Publications and Christian Literature Society buildings-ը և պոստմոդեռն ոճով կառուցված Green House-ը։ Հուդեցի ստեղծագործական ոճը տարիների ընթացքում որոշակի փոփոխություններ է կրել. եթե վաղ շրջանում զգացնել էր տալիս 20-րդ դարի սկզբներին ժողովրդականություն վայելող էկլեկտիկ նեոկլասիցիզմը, ապա ուշ շրջանի աշխատանքներում գերիշխում են դեկո և մոդեռն ոճերը։
Լասլո Հուդեց | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1893(1893-01-08)[1] |
Ծննդավայր | Բանկա Բիստրիկա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1958(1958-10-26)[1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան (1914) |
Երկեր | Park Hotel? |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Աշխատավայր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Ծնողներ | հայր՝ Յուրայ Հուդեցի |
Ladislav Hudec Վիքիպահեստում |