From Wikipedia, the free encyclopedia
Լանժոու (չինարեն՝ 兰州|t=蘭州|p=Lánzhōu), քաղաք Չինաստանի հյոււսիսարևմտյան մասում՝ Գանսու պրովինցիայում, որի վարչական կենտրոնն ու խոշորագույն բնակավայրն է[2]։ Ընկած է Հուանհե գետի ափերին և հանդիսանում է տարածաշրջանային կարևորագույն տրանսպորտային հանգույց. երկրի արևմտյան մասի բնակավայրերը երկաթուղով կապում է արևելյան կեսի բնակավայրերին։ Պատմականորեն Լանժոուն կարևոր օղակ է եղել Մետաքսի հյուսիսային ճանապարհին և այժմ էլ պահպանում է իր կարևորությունը Նոր եվրասիական ցամաքային կամրջին։ Քաղաքում զարգացած են ծանր արդյունաբերությունը, նավթաքիմիական արտադրությունը։
Բնակավայր | ||
---|---|---|
Լանժոու | ||
չինարեն՝ 兰州市 | ||
Երկիր | Չինաստան | |
Համայնք | Գանսու | |
Ներքին բաժանում | Chengguan District, Lanzhou?, Qilihe District?, Xigu District?, Anning District?, Honggu District?, Yongdeng County?, Gaolan County? և Yuzhong County? | |
Մակերես | 13 192,31 կմ² | |
ԲԾՄ | 1572 մետր | |
Բնակչություն | ▲4 359 446 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 0931 | |
Փոստային դասիչ | 730000 | |
Ավտոմոբիլային կոդ | 甘A | |
Պաշտոնական կայք | lanzhou.gov.cn | |
| ||
Լանժոուն, Nature Index-ի ուսումնասիրությունների համաձայն, տեղ է գրավել գիտական արտադրանքի տեսակետից աշխարհի լավագույն 100 քաղաքների ցանկում[3]։ Այստեղ գործում են գիտահետազոտական մի շարք հիմնարկներ, ներառյալ Լանժոուի համալսարանը, Լանժոուի տեխնոլոգիական համալսարանը, Հյուսիսարևմտյան նորմալ համալսարանը, Լանժոուի Ջյաոտոն համալսարանը[4][5]։ Ընդ որում՝ նշվածներից Լանժոուի համալսարանը, լինելով Project 985 նախագծի անդամ, համարվում է Չինաստանի առավել հեղինակավոր գիտա-կրթական բարձրագույն հաստատություններից մեկը։
Լանճոու (Գաոլան շրջան, 1981–2010 normals, extremes 1951–2015)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 17.1 (62.8) |
21.7 (71.1) |
28.4 (83.1) |
34.6 (94.3) |
34.7 (94.5) |
36.8 (98.2) |
39.8 (103.6) |
38.3 (100.9) |
34.4 (93.9) |
27.6 (81.7) |
20.3 (68.5) |
16.2 (61.2) |
39.8 (103.6) |
Միջին բարձր °C (°F) | 0.8 (33.4) |
5.4 (41.7) |
11.3 (52.3) |
18.3 (64.9) |
22.9 (73.2) |
26.1 (79) |
28.3 (82.9) |
27.2 (81) |
22.2 (72) |
15.9 (60.6) |
8.7 (47.7) |
2.0 (35.6) |
15.76 (60.36) |
Միջին օրական °C (°F) | −8.5 (16.7) |
−3.5 (25.7) |
2.9 (37.2) |
9.8 (49.6) |
14.9 (58.8) |
18.4 (65.1) |
20.5 (68.9) |
19.3 (66.7) |
14.3 (57.7) |
7.7 (45.9) |
−0.2 (31.6) |
−7.1 (19.2) |
7.38 (45.26) |
Միջին ցածր °C (°F) | −15.0 (5) |
−10.1 (13.8) |
−3.6 (25.5) |
2.4 (36.3) |
7.4 (45.3) |
11.1 (52) |
13.6 (56.5) |
12.9 (55.2) |
8.4 (47.1) |
1.7 (35.1) |
−6.0 (21.2) |
−13.2 (8.2) |
0.8 (33.43) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −27.7 (−17.9) |
−24.0 (−11.2) |
−16.7 (1.9) |
−8.6 (16.5) |
−1.2 (29.8) |
4.0 (39.2) |
7.2 (45) |
5.3 (41.5) |
0.4 (32.7) |
−7.1 (19.2) |
−16.5 (2.3) |
−23.0 (−9.4) |
−27.7 (−17.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 1.5 (0.059) |
1.4 (0.055) |
4.6 (0.181) |
12.9 (0.508) |
34.0 (1.339) |
40.2 (1.583) |
50.3 (1.98) |
51.6 (2.031) |
31.4 (1.236) |
15.8 (0.622) |
1.5 (0.059) |
0.7 (0.028) |
245.9 (9.681) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 1.9 | 2.4 | 4.5 | 5.3 | 7.5 | 9.4 | 11.4 | 11.2 | 9.9 | 6.3 | 1.7 | 1.0 | 72.5 |
% խոնավություն | 53 | 47 | 46 | 43 | 51 | 59 | 64 | 66 | 69 | 65 | 62 | 58 | 56.9 |
Միջին ամսական արևային ժամ | 155.7 | 179.3 | 195.4 | 224.5 | 245.9 | 234.7 | 244.8 | 241.1 | 191.5 | 186.0 | 174.0 | 151.2 | 2424,1 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 51 | 59 | 53 | 57 | 57 | 54 | 55 | 58 | 52 | 53 | 57 | 50 | 54.7 |
Աղբյուր #1: China Meteorological Administration (sunshine 1971–2000 at old Lanzhou station)[6][7] | |||||||||||||
Աղբյուր #2: Weather China (precipitation days 1971–2000)[8] |
Լանժոուն 1949 թվականից աղքատ պրովինցիալ մարզկենտրոնից վերափոխվել է խոշոր արդյունաբերական կենտրոնի։ Եղել է արդյունաբերացման ճանապարհը բռնած չինական առաջին քաղաքներից մեկը՝ ըստ այդ երկրի առաջին և երկրորդ հնգամյա պլանների[15]։
Մեկ շնչի հաշվով ստեղծված համախառն ներքին արդյունքը Լանժոուում 2008 թվականին կազմել է 25,566 (RMB) (US$3,681), 2015 թվականին՝ 57,191 RMB (US$9182.28)[16], և ՀՆԱ-ի ցուցանիշով քաղաքը Չինաստանում գրավել է 100-րդ տեղը[17]։
Հանրային սպասարկման համար բացվել է 1970 թվականին[18]։ Գտնվում է Լանժոու քաղաքից մոտավորապես 70 կիլոմետր դեպի հյուսիս։
Օդանավակայանն սպասարկում է միջազգային և ներերկրային 70-ից ավելի ուղղություններ։
Լանժոուն Հյուսիսարևմտյան Չինաստանի երկրորդ քաղաքն է, որտեղ, ըստ 2012 թվականի օգոստոսին արված հայտարարության, կառուցվելու է մետրո[19]։ Այն ունենալու է վեց գիծ՝ 207 կիլոմետր ընդհանուր ձգվածությամբ։ Առաջին գիծը բացվել է 2019 թվականի հունիսին[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.