Լանդսատ
From Wikipedia, the free encyclopedia
Լանդսատ, ամենաերկար գործող արբանյակային պատկերների ստացման ծրագիրն է։ 1972 թվականի հուլիսի 23-ին մեկնարկեց Երկրի ռեսուրսների տեխնոլոգիական արբանյակը, որը հետագայում վերանվանվեց Լանդսատ[1]։ Ամենավերջին Լանդսատ արբանյակը սկսել է իր աշխատանքը 2013 թվականի փետրվարի 11-ից։ Լանդսատ արբանյակների վրա տեղադրված գործիքները հավաքագրել են միլիոնավոր պատկերներ։ Այդ պատկերները եզակի աղբյուր են գլոբալ փոփոխությունների ուսումնասիրություների համար և օգտագործվում են գյուղատնտեսության, քարտեզագրության, երկրաբանության և այլ ոլորտներում։ Լանդսատ սենսորները ունեն չափավոր տարածական լուծաչափ։ Սա նշանակում է, որ Լանդսատ պատկերով տեսանելի չեն անհատական տները, սակայն հնարավոր է առանձնացնել մեծ տեխնածին օբյեկտներ, ինչպիսիք են մայրուղիները։ Սա բավարար է մարդկային լայնածավալ գործընթացները բնութագրելու համար, ինչպիսիք են քաղաքային աճը, անտառահատումները և լայնածավալ անտառային հրդեհները։